Հայաստանում հավաքների վերաբերյալ արգելքը վերացվեց․ Ի՞նչ փոփոխություններ են մտցվում արտակարգ դրության մեջ
POLITICSՀիմա մենք ստիպված ենք ևս մեկ անգամ արտակարգ դրությունը երկարացնել, հույս ունենք ՝ վերջին անգամ: Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Բայց այս անգամ մեր արտակարգ դրության ռեժիմը կլինի բավականին մեղմ»:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախագիծը, ներկայացրեց նաև այն փոփոխությունները, որոնք լինելու են:
Մասնավորապես վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ հոսպիտալացում չի կիրառվում, նա 14 օրով մեկուսանում է: Սակայն այդ ընթացքում նա կարող է թեստ հանձնել, եթե պատասխանը բացասական լինի, մեկուսացում պետք չի լինի:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



