Հայաստանում հավաքների վերաբերյալ արգելքը վերացվեց․ Ի՞նչ փոփոխություններ են մտցվում արտակարգ դրության մեջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀիմա մենք ստիպված ենք ևս մեկ անգամ արտակարգ դրությունը երկարացնել, հույս ունենք ՝ վերջին անգամ: Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Բայց այս անգամ մեր արտակարգ դրության ռեժիմը կլինի բավականին մեղմ»:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախագիծը, ներկայացրեց նաև այն փոփոխությունները, որոնք լինելու են:
Մասնավորապես վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ հոսպիտալացում չի կիրառվում, նա 14 օրով մեկուսանում է: Սակայն այդ ընթացքում նա կարող է թեստ հանձնել, եթե պատասխանը բացասական լինի, մեկուսացում պետք չի լինի:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



