Ucom-ի քայլը ոչ միայն ազնիվ էր, այլև՝ աննխադաեպ
SOCIETYUcom ընկերությունը ֆիքսված կապի բաժանորդներին հուլիս ամսվա ընթացքում կապի խափանման համար ընդհանուր հաշվով 105 միլիոն ՀՀ դրամ տրամադրելու որոշում է կայացրել, ինչը, համաձայնեք, մասնավոր ընկերության կողմից ցուցաբերվող բարձր պատասխանատվության վառ ապացուց է: Քայլը նաև կարելի է աննախադեպ համարել, քանի որ, հանուն անկեղծության, արձանագրենք, որ դժվար է հիշել նմանատիպ մեկ այլ դեպք, երբ որևէ մասնավոր ընկերությունը ելնելով իր պատասխանատվության բարձր զգացումից նման քայլ նախաձեռնած լիներ իր հաճախորդների հանդեպ:
Սա ևս մեկ անգամ փաստում է, որ ընկերությունն ազնիվ է իր գործողություններում և նույնիսկ հարցում է կազմակերպել իր բաժանորդների ցանկությամբ այդ գումարը տնօրինելու համար:
Թե Ucom-ի տնօրինությունն ինչ որոշում կկայացնի՝ նշված գումարը բաժանորդներին կտարադրվի՞, թե՞ Ucom-ի բոլոր բաժանորդների անունից կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, պարզ կդառնա առաջիկանում, բայց այս պահին հարկ է ընդգծել, որ ընկերության կողմից ցուցաբերված բարձր պատասխանատվության զգացումը պետք է վարակիչ դառնա նաև մասնավոր մյուս ընկերությունների համար, և նրանք ևս պետք է գիտակցեն, որ ցանկացած մասնավոր ընկերության հաջողություն ուղղակիորեն կապված է սպառողի հանդեպ ցուցաբերվող պատասխատավության զգացումից, ինչը անտեսել պարզապես պետք չէ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



