Ucom-ի քայլը ոչ միայն ազնիվ էր, այլև՝ աննխադաեպ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆUcom ընկերությունը ֆիքսված կապի բաժանորդներին հուլիս ամսվա ընթացքում կապի խափանման համար ընդհանուր հաշվով 105 միլիոն ՀՀ դրամ տրամադրելու որոշում է կայացրել, ինչը, համաձայնեք, մասնավոր ընկերության կողմից ցուցաբերվող բարձր պատասխանատվության վառ ապացուց է: Քայլը նաև կարելի է աննախադեպ համարել, քանի որ, հանուն անկեղծության, արձանագրենք, որ դժվար է հիշել նմանատիպ մեկ այլ դեպք, երբ որևէ մասնավոր ընկերությունը ելնելով իր պատասխանատվության բարձր զգացումից նման քայլ նախաձեռնած լիներ իր հաճախորդների հանդեպ:
Սա ևս մեկ անգամ փաստում է, որ ընկերությունն ազնիվ է իր գործողություններում և նույնիսկ հարցում է կազմակերպել իր բաժանորդների ցանկությամբ այդ գումարը տնօրինելու համար:
Թե Ucom-ի տնօրինությունն ինչ որոշում կկայացնի՝ նշված գումարը բաժանորդներին կտարադրվի՞, թե՞ Ucom-ի բոլոր բաժանորդների անունից կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, պարզ կդառնա առաջիկանում, բայց այս պահին հարկ է ընդգծել, որ ընկերության կողմից ցուցաբերված բարձր պատասխանատվության զգացումը պետք է վարակիչ դառնա նաև մասնավոր մյուս ընկերությունների համար, և նրանք ևս պետք է գիտակցեն, որ ցանկացած մասնավոր ընկերության հաջողություն ուղղակիորեն կապված է սպառողի հանդեպ ցուցաբերվող պատասխատավության զգացումից, ինչը անտեսել պարզապես պետք չէ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



