Վնասված կնիքով քվեատուփ, դասավորված քվեաթերթիկներ. հանձնաժողովի նախագահը վստահեցնում է. «Դաժը լֆիկն այստեղ լցոնումներ անել չի կարող»
SOCIETYԻնչպես հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի լրագրողը, Մոնթե Մելքոնյանի անվան հանրակրթական դպրոցում տեղակայված 7/05 ընտրատեղամասում քվեատուփի կնիքը վնասված է, ինչը հնարավորություն է տալիս քվեաթերթիկը հանգիստ անցկացնել քվեատուփ:

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սալման Մամյանը, ով ներկայացնում է ՀԱԿ խմբակցությունը, ասաց, թե իրեն երեք կնիք են հատկացրել, որով ինքը վերջում պետք է կնքի պարկերը:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահն ասաց. «Ես հին եմ, գիտեմ: Մնացածի սխալը մենք չպետք է կրկնենք: Դաժը լֆիկն այստեղ լցոնումներ անել չի կարող»:
Նշենք նաև, որ նույն տեղամասում լրագրողը ֆիքսել է քվեատուփում դասավորված թերթիկներ:

1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



