Վնասված կնիքով քվեատուփ, դասավորված քվեաթերթիկներ. հանձնաժողովի նախագահը վստահեցնում է. «Դաժը լֆիկն այստեղ լցոնումներ անել չի կարող»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի լրագրողը, Մոնթե Մելքոնյանի անվան հանրակրթական դպրոցում տեղակայված 7/05 ընտրատեղամասում քվեատուփի կնիքը վնասված է, ինչը հնարավորություն է տալիս քվեաթերթիկը հանգիստ անցկացնել քվեատուփ:

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սալման Մամյանը, ով ներկայացնում է ՀԱԿ խմբակցությունը, ասաց, թե իրեն երեք կնիք են հատկացրել, որով ինքը վերջում պետք է կնքի պարկերը:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահն ասաց. «Ես հին եմ, գիտեմ: Մնացածի սխալը մենք չպետք է կրկնենք: Դաժը լֆիկն այստեղ լցոնումներ անել չի կարող»:
Նշենք նաև, որ նույն տեղամասում լրագրողը ֆիքսել է քվեատուփում դասավորված թերթիկներ:

1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



