«Բարսելոնան» 3 տարվա պայմանագիր է առաջարկել Վիլիանին
SPORTԼոնդոնի «Չելսիի» նախկին կիսապաշտպան, այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Վիլիանը կարող է մարզական կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»:
Sky Sports-ի տեղեկություններով՝ «Բարսելոնան» 3 տարվա պայմանագիր է առաջարկել Վիլիանին: Բրազիլացի ֆուտբոլիստը դեռ չի պատասխանել առաջարկին:
Վիլիանի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որի հետ նա աշխատել է «Չելսիում»։
Ավարտվող մրցաշրջանում Վիլիանը «Չելսիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։
Վիլիանը «Չելսի» է տեղափոխվել 2013 թվականին Մախաչկալայի «Անժիից» 30 միլիոն ֆունտ ստերլինգով։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



