«Բարսելոնան» 3 տարվա պայմանագիր է առաջարկել Վիլիանին
ՍՊՈՐՏԼոնդոնի «Չելսիի» նախկին կիսապաշտպան, այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Վիլիանը կարող է մարզական կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»:
Sky Sports-ի տեղեկություններով՝ «Բարսելոնան» 3 տարվա պայմանագիր է առաջարկել Վիլիանին: Բրազիլացի ֆուտբոլիստը դեռ չի պատասխանել առաջարկին:
Վիլիանի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որի հետ նա աշխատել է «Չելսիում»։
Ավարտվող մրցաշրջանում Վիլիանը «Չելսիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։
Վիլիանը «Չելսի» է տեղափոխվել 2013 թվականին Մախաչկալայի «Անժիից» 30 միլիոն ֆունտ ստերլինգով։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



