«Ինտերն» ու «Բավարիան» կարող են ֆուտբոլիստների փոխանակություն իրականացնել
SPORTԻտալական «Ինտերն» ու Մյունխենի «Բավարիան» քննարկում են ֆուտբոլիստների փոխանակություն իրականացնելու հնարավորությունը, հաղորդում է Calciomercato-ն:
«Բավարիան» հետաքրքրված է միլանյան թիմի խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչի, իսկ «Ինտերը»՝ գերմանական ակումբի ֆրանսիացի կիսապաշտպան Կորենտին Տոլիսոյի ծառայություններով:
27-ամյա Բրոզովիչի տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 27.5, իսկ 25-ամյա Տոլիսոյի տրանսֆերային արժեքը՝ 25 միլիոն եվրո:
2019/20 մրցաշրջանում Բրոզովիչը մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 3 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Տոլիսոն 24 խաղում խփել է 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



