«Ինտերն» ու «Բավարիան» կարող են ֆուտբոլիստների փոխանակություն իրականացնել
ՍՊՈՐՏԻտալական «Ինտերն» ու Մյունխենի «Բավարիան» քննարկում են ֆուտբոլիստների փոխանակություն իրականացնելու հնարավորությունը, հաղորդում է Calciomercato-ն:
«Բավարիան» հետաքրքրված է միլանյան թիմի խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչի, իսկ «Ինտերը»՝ գերմանական ակումբի ֆրանսիացի կիսապաշտպան Կորենտին Տոլիսոյի ծառայություններով:
27-ամյա Բրոզովիչի տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 27.5, իսկ 25-ամյա Տոլիսոյի տրանսֆերային արժեքը՝ 25 միլիոն եվրո:
2019/20 մրցաշրջանում Բրոզովիչը մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 3 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Տոլիսոն 24 խաղում խփել է 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



