Հունաստանում մահափորձ են կատարել Makeleio թերթի հրատարակչի դեմ
INTERNATIONAL NEWSՀունաստանում մահափորձ են կատարել Makeleio թերթի հրատարակիչ եւ լրագրող Ստեֆանոս Խիոսի դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ERT հեռուստաալիքին:
Դիմակավորված անձինք սպասել են լրագրողին նրա տան մոտ, ապա հանցագործներից մեկը մոտեցել է նրա մեքենային եւ երկու անգամ կրակել մեքենայի ապակու ուղղությամբ: Փամփուշտները դիպել են լրագրողի կոկորդին եւ կրծքավանդակին:
Դրանից հետո հանցագործները թաքնվել են:
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը լուրջ, բայց վերահսկվող են գնահատել:
Իրավապահները հետաքննություն են սկսել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



