Հունաստանում մահափորձ են կատարել Makeleio թերթի հրատարակչի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունաստանում մահափորձ են կատարել Makeleio թերթի հրատարակիչ եւ լրագրող Ստեֆանոս Խիոսի դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ERT հեռուստաալիքին:
Դիմակավորված անձինք սպասել են լրագրողին նրա տան մոտ, ապա հանցագործներից մեկը մոտեցել է նրա մեքենային եւ երկու անգամ կրակել մեքենայի ապակու ուղղությամբ: Փամփուշտները դիպել են լրագրողի կոկորդին եւ կրծքավանդակին:
Դրանից հետո հանցագործները թաքնվել են:
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը լուրջ, բայց վերահսկվող են գնահատել:
Իրավապահները հետաքննություն են սկսել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



