Սուլշեր. Մրցաշրջանի վերսկսումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» փայլուն արդյունքներ է գրանցել
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է մրցաշրջանի վերսկսումից հետո իր գլխավորած թիմի մրցելույթների մասին:
«Մրցաշրջանի վերսկսումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» փայլուն արդյունքներ է գրանցել: Մենք գիտեինք, որ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի կատարենք մեր առաջ դրված խնդիրները:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելն է: Հուսով եմ՝ Պրեմյեր լիգայի վերջին տուրում կկարողանանք հաղթանակ տանել և ամրապնդել մեր տեղն առաջին քառյակում»,- Սուլշերի խոսքը փոխանցում է Manchester Evening News-ը:
Անգլիայի առաջնության 37-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» ունի 63 միավոր և երրորդն է մրցաշարային աղյուսակում: Նույնքան միավոր ունի նաև չորրորդ տեղում գտնվող «Չելսին»:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



