Սուլշեր. Մրցաշրջանի վերսկսումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» փայլուն արդյունքներ է գրանցել
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է մրցաշրջանի վերսկսումից հետո իր գլխավորած թիմի մրցելույթների մասին:
«Մրցաշրջանի վերսկսումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» փայլուն արդյունքներ է գրանցել: Մենք գիտեինք, որ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի կատարենք մեր առաջ դրված խնդիրները:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելն է: Հուսով եմ՝ Պրեմյեր լիգայի վերջին տուրում կկարողանանք հաղթանակ տանել և ամրապնդել մեր տեղն առաջին քառյակում»,- Սուլշերի խոսքը փոխանցում է Manchester Evening News-ը:
Անգլիայի առաջնության 37-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» ունի 63 միավոր և երրորդն է մրցաշարային աղյուսակում: Նույնքան միավոր ունի նաև չորրորդ տեղում գտնվող «Չելսին»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



