Մոլդովայի պաշտպանության նախարարը դեմքին ձկան պոչով հարված է ստացել
VIDEOՄոլդովայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Պինզարը զորավարժությունների ժամանակ ծիծաղելի իրավիճակում է հայտնվել: Ձուկը ցատկել է նրա զրահապատ նավի մեջ՝ նախապես պոչով հարվածելով նրա դեմքին: Այս մասին Facebook-ում Պինզարն ինքն է գրել, հայտնում է MK-ն:
Նախարարը զրահապատ մեքենայով հաղթահարելիս է եղել ջրային խոչընդոտները եւ ընթացել է բաց դիտանցքով: Ցատկող ձկներից մեկը հարվածել է նրան, այնուհետեւ ընկել է դիտանցքից ներս՝ հենց նրա ոտքերի մոտ:
Պինզարը խոստովանել է, որ դա ծիծաղելի էր: «Ընդհանրապես, խոստովանում եմ, որ ես ձկնորսության մեծ սիրահար չեմ, սակայն բոլոր ձկնորսներին ցանկանում եմ, որ նրանց բախտը այդպես բերի, ինչպես այսօր իմ բախտը բերեց»,- ասել է նախարարը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



