Մոլդովայի պաշտպանության նախարարը դեմքին ձկան պոչով հարված է ստացել
ՎԻԴԵՈՄոլդովայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Պինզարը զորավարժությունների ժամանակ ծիծաղելի իրավիճակում է հայտնվել: Ձուկը ցատկել է նրա զրահապատ նավի մեջ՝ նախապես պոչով հարվածելով նրա դեմքին: Այս մասին Facebook-ում Պինզարն ինքն է գրել, հայտնում է MK-ն:
Նախարարը զրահապատ մեքենայով հաղթահարելիս է եղել ջրային խոչընդոտները եւ ընթացել է բաց դիտանցքով: Ցատկող ձկներից մեկը հարվածել է նրան, այնուհետեւ ընկել է դիտանցքից ներս՝ հենց նրա ոտքերի մոտ:
Պինզարը խոստովանել է, որ դա ծիծաղելի էր: «Ընդհանրապես, խոստովանում եմ, որ ես ձկնորսության մեծ սիրահար չեմ, սակայն բոլոր ձկնորսներին ցանկանում եմ, որ նրանց բախտը այդպես բերի, ինչպես այսօր իմ բախտը բերեց»,- ասել է նախարարը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



