Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Հու­սա­հա­տու­թյան մեջ պա­հե­լը, տագ­նա­պի մթնո­լորտ ձև­ա­վո­րե­լը բա­ցիլ­նե­րից ամե­նավ­տան­գա­վորն է»

CULTURE

Past.am

Մի ամ­բողջ քա­ղա­քակր­թա­կան հա­մա­կարգ ար­դեն եր­կար ժա­մա­նակ առող­ջա­պա­հա­կան ճգնա­ժա­մի մեջ է, իսկ հո­գև­որ ճգնա­ժամն ար­դեն քա­նի տաս­նա­մյակ է, ինչ կար: Այս­պես ասած, առող­ջա­կան բա­ղադ­րի­չը, բնա­կա­նա­բար, շատ ավե­լի խոր­քա­յին երև­ույթ­նե­րի հե­տև­անք է: Եվ սա հենց այն կա­տա­լի­զա­տորն էր, որը, ի վեր­ջո, չէր կա­րող հա­մընդ­հա­նուր ճգնա­ժա­մի չհան­գեց­նել: Ռե­ժի­սոր Խա­չիկ Չա­լի­կյա­նի դի­տար­կումն է՝ ում հետ զրու­ցել ենք առա­ջա­ցած ճգնա­ժա­մի, ըն­կա­լում­նե­րի և մի շարք խնդիր­նե­րի մա­սին:

«Առ­հա­սա­րակ, ամեն ինչ նախ հո­գև­որ դաշ­տում է ձև­ա­վոր­վում: Այդ տե­սան­կյու­նից հարկ է նշել, որ նյու­թա­պաշ­տու­թյան, վաշ­խա­ռու­ա­կան այս հա­մա­կար­գը վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րում ար­դեն ահ­ռե­լի չա­փե­րի հա­սավ, ին­չը ևս չէր կա­րող հա­մա­կար­գա­յին ճգնա­ժամ չա­ռա­ջաց­նել: Հա­մա­վա­րա­կը ճգնա­ժա­մի կա­տա­լի­զա­տո­րի դեր խա­ղաց: Այ­սինքն, սա ըն­դա­մե­նը առող­ջա­պա­հա­կան խնդիր չէ, սա նշված հա­մա­կար­գի կոր­ծան­ման և նոր մար­դու ձև­ա­վոր­ման մի հզոր ահա­զանգ է: Մարդ­կու­թյան դեմ առն­վազն տաս­նա­մյակ­նե­րով տար­վող պա­տե­րազ­մը վեր­ջա­պես բա­ցա­հայտ բնույթ է կրում: Այ­նու­հան­դերձ, եթե ան­գամ բա­ցա­հայտ է, չեմ կար­ծում, որ լույ­սը չի կա­րող հաղ­թել, որով­հե­տև ցան­կա­ցած երև­ույթ իր հա­կակ­շիռն ունի: Պար­զա­պես հայ ժո­ղո­վուր­դը սի­րում է միշտ զո­հի կար­գա­վի­ճա­կում լի­նել, խնդի­րը դնել ուսե­րին ու անընդ­հատ հաս­նել զո­հա­սե­ղա­նին: Ես հույս ունեմ, որ կոր­ծան­ման տա­նող ուղին կկանխ­վի դրսում՝ խոր­քա­յին պե­տու­թյուն­նե­րում այդ խնդի­րը հաղ­թա­հա­րե­լու մի­ջո­ցով: Այս առու­մով հաշ­վի առ­նենք այն, որ մեզ մոտ ամեն ինչ ար­տա­քին կա­ռա­վար­ման ներ­գոր­ծու­թյան տակ է»,-«Փաս­տի» հետ զրույ­ցում ասաց ռե­ժի­սո­րը:

Անդ­րա­դառ­նա­լով հա­յաս­տա­նյան խնդիր­նե­րին՝ ռե­ժի­սորն ընդգ­ծեց.

«Ժո­ղովր­դին եր­բեք չի կա­րե­լի մե­ղադ­րել, մա­նա­վանդ՝ մեր ժո­ղովր­դին, որը մշտա­պես ունակ ղե­կա­վար­նե­րի կա­րոտ է զգա­ցել: Ու քա­նի որ մենք ան­գամ երկ­րի տեր լի­նե­լու մեր իրա­վուն­քի մա­սին ենք մո­ռա­ցել, անընդ­հատ փոր­ձում ենք քննու­թյուն­ներ հանձ­նել դրսի ուժե­րին: Հո­գև­որ ժո­ղո­վուրդ լի­նե­լով՝ մեզ մոտ հո­գև­որ ճնշվա­ծու­թյունն է միշտ փա­րատ­վել: Պավ­լի­կյան­ներ, Թոնդ­րա­կե­ցի­ներ, 1988 թիվ, ան­գամ վեր­ջի­նի՝ 2018 թ.-ում տե­ղի ունե­ցա­ծի պատ­ճա­ռը հենց վե­րոն­շյալն էր: Այս ժո­ղովր­դին հո­գև­որ սննդից զրկե­լը մեծ հան­ցա­գոր­ծու­թյուն է: Բայց զար­մա­նա­լի­ո­րեն ժո­ղովր­դի մեջ էլի լիցք արթ­նա­ցավ, իսկ ժո­ղովր­դի այդ լից­քը սպա­նե­լը ամե­նա­մեծ հան­ցա­գոր­ծու­թյունն է: Ժո­ղո­վուրդն ապ­րում է մի մթնո­լոր­տում, մի կեղծ դաշ­տում, որ­տեղ ամեն ինչ լցված է չա­րու­թյամբ, կեղ­ծի­քով, նե­գա­տիվ երև­ույթ­նե­րով ու ժո­ղովր­դին ոչ մի լույս չի ներշնչ­վում: Իսկ անընդ­հատ հու­սա­հա­տու­թյան մեջ պա­հե­լը, տագ­նա­պի մթնո­լորտ ձև­ա­վո­րե­լը բա­ցիլ­նե­րից ամե­նավ­տան­գա­վորն է: Իսկ «առող­ջու­թյան բա­ցի­լը», որը շատ ավե­լի վա­րա­կիչ է ժո­ղովր­դի հա­մար, չի տրվում: Ամ­բողջ խնդի­րը սա է»:

Խա­չիկ Չա­լի­կյա­նի խոս­քով, նման ան­հա­մա­մաս­նու­թյան պա­րա­գա­յում ժո­ղովր­դի մեջ միշտ արթ­նա­նում է ամեն ին­չին հար­մար­վե­լու երև­ույ­թը:

«Բայց ես ուրախ եմ, որ, ամեն դեպ­քում, կա մի շերտ, որը չի ուզում այդ ոգին կորց­նել: Որ­քան էլ փոր­ձեն նե­գա­տիվ սնուն­դով կե­րակ­րել, Աստ­ծո դեմ կռվելն անհ­նար է: Վստահ եմ՝ նոր աշ­խար­հի հզոր պատ­վե­րը գոր­ծում է, և հենց տի­ե­զեր­քից եկող հզոր պատ­վերն է, որը չի թող­նում մեզ մին­չև վերջ ոչն­չա­նալ: Վստահ եմ նաև, որ ոչ մի տեղ այս ըն­կա­լումն այն­քան ցայ­տուն չէ, որ­քան մեզ մոտ, որով­հե­տև, երևի, ոչ մի տեղ մարդն իր պա­հանջ­նե­րին ի հա­կակ­շիռ այն­քան նվաստ չի ապ­րում, որ­քան մեզ մոտ»,-ասաց նա:

Իսկ թե ին­չու մեզ մոտ չի ստաց­վում մեկ մար­տահ­րա­վե­րի շուրջ մի­ա­վոր­վել, մեր զրու­ցա­կի­ցը նկա­տում է.

«Խնդիրն այն է, որ այ­սօր ոչ թե կա­րև­ո­րը գա­ղա­փարն է, այլ գա­ղա­փար կրո­ղը: Իսկ այ­սօր հա­սա­րա­կա­կան ըն­կալ­ման մեջ հա­վատ ներշն­չող որևէ օղակ չի մնա­ցել: Եվ ամե­նավ­տան­գա­վորն այն է, որ կա­րո­ղա­ցան տաս­նա­մյակ­նե­րի ըն­թաց­քում իս­պառ ոչն­չաց­նել մտա­վոր դաշ­տը, ամեն ինչ նսե­մաց­վել է: Առա­ջին հեր­թին հենց մտա­վոր դաշ­տը պետք է ձև­ա­վոր­վի, բայց այն մի դեպ­քում կա­րող է ձև­ա­վոր­վել՝ երբ մտա­վո­րա­կա­նը կա­րո­ղա­նա արա­րա­րել: Մեզ մոտ, ցա­վոք,ան­գամ արար­ման դաշտ չկա՝ արար­ման ամ­բողջ դաշ­տը գտնվում է օկու­պատ­նե­րի ձեռ­քին»:

Խո­սե­լով ար­վես­տի ու ար­ժեք­նե­րի ստեղծ­ման խնդրի մա­սին՝ Խա­չիկ Չա­լի­կյա­նը շեշ­տեց. «Մենք պետք է օդը մաք­րենք, մեր օդը պղծված է. պետք է կա­րո­ղա­նանք հենց նոր ար­վես­տով լու­ծել հար­ցե­րը, որով­հե­տև, ինչ­պես վե­րև­ում նշե­ցի, ցան­կա­ցած խնդիր հո­գև­որ դաշ­տում է ծնվում: Մենք հո­գև­որ դաշ­տում ոչ մի հզոր պատ­վեր չենք ձև­ա­կեր­պել: Ի՞նչ են դի­տում երի­տա­սարդ­նե­րը, սար­սա­փե­լի է, թե ին­չով են մե­ծա­նում երե­խա­նե­րը: Իսկ ցան­կա­ցած եր­կիր կոր­ծա­նե­լու հա­մար նախ հո­գև­որ շեր­տը պետք է ոչն­չաց­նես՝ կրթու­թյուն, գի­տու­թյուն, մշա­կույթ: Տաս­նյա­մյակ­նե­րով դա արել ենք, այ­սօր շատ ավե­լի ակ­տիվ շա­րու­նա­կում ենք: Եվ չկա այդ գի­տակ­ցու­մը, ին­չը ևս ամե­նավ­տան­գա­վորն է: Էլ չեմ խո­սում այն մա­սին, որ քա­ղա­քա­կան դաշ­տում հո­գև­որ ըն­կա­լում­ներն իս­պառ են բա­ցա­կա­յում, որով­հե­տև ամեն ին­չի հիմ­քում հո­գև­որ մարդն է: Մեզ մոտ քիչ թե շատ հո­գև­որ մար­դը մտնում է իշ­խա­նու­թյուն ու դառ­նում է վաշ­խա­ռու: Կորց­նում են բո­լոր չա­փա­նիշ­նե­րը, ին­չը սար­սա­փե­լի է»:

Ամ­փո­փե­լով՝ նա ընդգ­ծեց. «Վստահ եմ՝ ամեն մի մեծ խնդիր հա­կակշ­ռում է հա­մար­ժեք իմ­պուլս­նե­րով: Յու­րա­քան­չյուր խնդիր իր մեջ նաև այդ խնդի­րը հաղ­թա­հա­րե­լու ազ­դակ­ներն է կրում: Շա­տե­րի աչ­քե­րին չե­րև­ա­ցող լույ­սը հա­կակշ­ռում է, ին­չը շատ ավե­լի հզոր է: Սա պետք է ըն­կա­լել, բայց, ցա­վոք, ըն­կա­լող­նե­րը չկան, որոնք նախ իշ­խա­նա­կան դաշ­տից պետք է լի­նեն»:

Ան­նա Բա­դա­լյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League