Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հու­սա­հա­տու­թյան մեջ պա­հե­լը, տագ­նա­պի մթնո­լորտ ձև­ա­վո­րե­լը բա­ցիլ­նե­րից ամե­նավ­տան­գա­վորն է»

ՄՇԱԿՈՒՅԹ

Past.am

Մի ամ­բողջ քա­ղա­քակր­թա­կան հա­մա­կարգ ար­դեն եր­կար ժա­մա­նակ առող­ջա­պա­հա­կան ճգնա­ժա­մի մեջ է, իսկ հո­գև­որ ճգնա­ժամն ար­դեն քա­նի տաս­նա­մյակ է, ինչ կար: Այս­պես ասած, առող­ջա­կան բա­ղադ­րի­չը, բնա­կա­նա­բար, շատ ավե­լի խոր­քա­յին երև­ույթ­նե­րի հե­տև­անք է: Եվ սա հենց այն կա­տա­լի­զա­տորն էր, որը, ի վեր­ջո, չէր կա­րող հա­մընդ­հա­նուր ճգնա­ժա­մի չհան­գեց­նել: Ռե­ժի­սոր Խա­չիկ Չա­լի­կյա­նի դի­տար­կումն է՝ ում հետ զրու­ցել ենք առա­ջա­ցած ճգնա­ժա­մի, ըն­կա­լում­նե­րի և մի շարք խնդիր­նե­րի մա­սին:

«Առ­հա­սա­րակ, ամեն ինչ նախ հո­գև­որ դաշ­տում է ձև­ա­վոր­վում: Այդ տե­սան­կյու­նից հարկ է նշել, որ նյու­թա­պաշ­տու­թյան, վաշ­խա­ռու­ա­կան այս հա­մա­կար­գը վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րում ար­դեն ահ­ռե­լի չա­փե­րի հա­սավ, ին­չը ևս չէր կա­րող հա­մա­կար­գա­յին ճգնա­ժամ չա­ռա­ջաց­նել: Հա­մա­վա­րա­կը ճգնա­ժա­մի կա­տա­լի­զա­տո­րի դեր խա­ղաց: Այ­սինքն, սա ըն­դա­մե­նը առող­ջա­պա­հա­կան խնդիր չէ, սա նշված հա­մա­կար­գի կոր­ծան­ման և նոր մար­դու ձև­ա­վոր­ման մի հզոր ահա­զանգ է: Մարդ­կու­թյան դեմ առն­վազն տաս­նա­մյակ­նե­րով տար­վող պա­տե­րազ­մը վեր­ջա­պես բա­ցա­հայտ բնույթ է կրում: Այ­նու­հան­դերձ, եթե ան­գամ բա­ցա­հայտ է, չեմ կար­ծում, որ լույ­սը չի կա­րող հաղ­թել, որով­հե­տև ցան­կա­ցած երև­ույթ իր հա­կակ­շիռն ունի: Պար­զա­պես հայ ժո­ղո­վուր­դը սի­րում է միշտ զո­հի կար­գա­վի­ճա­կում լի­նել, խնդի­րը դնել ուսե­րին ու անընդ­հատ հաս­նել զո­հա­սե­ղա­նին: Ես հույս ունեմ, որ կոր­ծան­ման տա­նող ուղին կկանխ­վի դրսում՝ խոր­քա­յին պե­տու­թյուն­նե­րում այդ խնդի­րը հաղ­թա­հա­րե­լու մի­ջո­ցով: Այս առու­մով հաշ­վի առ­նենք այն, որ մեզ մոտ ամեն ինչ ար­տա­քին կա­ռա­վար­ման ներ­գոր­ծու­թյան տակ է»,-«Փաս­տի» հետ զրույ­ցում ասաց ռե­ժի­սո­րը:

Անդ­րա­դառ­նա­լով հա­յաս­տա­նյան խնդիր­նե­րին՝ ռե­ժի­սորն ընդգ­ծեց.

«Ժո­ղովր­դին եր­բեք չի կա­րե­լի մե­ղադ­րել, մա­նա­վանդ՝ մեր ժո­ղովր­դին, որը մշտա­պես ունակ ղե­կա­վար­նե­րի կա­րոտ է զգա­ցել: Ու քա­նի որ մենք ան­գամ երկ­րի տեր լի­նե­լու մեր իրա­վուն­քի մա­սին ենք մո­ռա­ցել, անընդ­հատ փոր­ձում ենք քննու­թյուն­ներ հանձ­նել դրսի ուժե­րին: Հո­գև­որ ժո­ղո­վուրդ լի­նե­լով՝ մեզ մոտ հո­գև­որ ճնշվա­ծու­թյունն է միշտ փա­րատ­վել: Պավ­լի­կյան­ներ, Թոնդ­րա­կե­ցի­ներ, 1988 թիվ, ան­գամ վեր­ջի­նի՝ 2018 թ.-ում տե­ղի ունե­ցա­ծի պատ­ճա­ռը հենց վե­րոն­շյալն էր: Այս ժո­ղովր­դին հո­գև­որ սննդից զրկե­լը մեծ հան­ցա­գոր­ծու­թյուն է: Բայց զար­մա­նա­լի­ո­րեն ժո­ղովր­դի մեջ էլի լիցք արթ­նա­ցավ, իսկ ժո­ղովր­դի այդ լից­քը սպա­նե­լը ամե­նա­մեծ հան­ցա­գոր­ծու­թյունն է: Ժո­ղո­վուրդն ապ­րում է մի մթնո­լոր­տում, մի կեղծ դաշ­տում, որ­տեղ ամեն ինչ լցված է չա­րու­թյամբ, կեղ­ծի­քով, նե­գա­տիվ երև­ույթ­նե­րով ու ժո­ղովր­դին ոչ մի լույս չի ներշնչ­վում: Իսկ անընդ­հատ հու­սա­հա­տու­թյան մեջ պա­հե­լը, տագ­նա­պի մթնո­լորտ ձև­ա­վո­րե­լը բա­ցիլ­նե­րից ամե­նավ­տան­գա­վորն է: Իսկ «առող­ջու­թյան բա­ցի­լը», որը շատ ավե­լի վա­րա­կիչ է ժո­ղովր­դի հա­մար, չի տրվում: Ամ­բողջ խնդի­րը սա է»:

Խա­չիկ Չա­լի­կյա­նի խոս­քով, նման ան­հա­մա­մաս­նու­թյան պա­րա­գա­յում ժո­ղովր­դի մեջ միշտ արթ­նա­նում է ամեն ին­չին հար­մար­վե­լու երև­ույ­թը:

«Բայց ես ուրախ եմ, որ, ամեն դեպ­քում, կա մի շերտ, որը չի ուզում այդ ոգին կորց­նել: Որ­քան էլ փոր­ձեն նե­գա­տիվ սնուն­դով կե­րակ­րել, Աստ­ծո դեմ կռվելն անհ­նար է: Վստահ եմ՝ նոր աշ­խար­հի հզոր պատ­վե­րը գոր­ծում է, և հենց տի­ե­զեր­քից եկող հզոր պատ­վերն է, որը չի թող­նում մեզ մին­չև վերջ ոչն­չա­նալ: Վստահ եմ նաև, որ ոչ մի տեղ այս ըն­կա­լումն այն­քան ցայ­տուն չէ, որ­քան մեզ մոտ, որով­հե­տև, երևի, ոչ մի տեղ մարդն իր պա­հանջ­նե­րին ի հա­կակ­շիռ այն­քան նվաստ չի ապ­րում, որ­քան մեզ մոտ»,-ասաց նա:

Իսկ թե ին­չու մեզ մոտ չի ստաց­վում մեկ մար­տահ­րա­վե­րի շուրջ մի­ա­վոր­վել, մեր զրու­ցա­կի­ցը նկա­տում է.

«Խնդիրն այն է, որ այ­սօր ոչ թե կա­րև­ո­րը գա­ղա­փարն է, այլ գա­ղա­փար կրո­ղը: Իսկ այ­սօր հա­սա­րա­կա­կան ըն­կալ­ման մեջ հա­վատ ներշն­չող որևէ օղակ չի մնա­ցել: Եվ ամե­նավ­տան­գա­վորն այն է, որ կա­րո­ղա­ցան տաս­նա­մյակ­նե­րի ըն­թաց­քում իս­պառ ոչն­չաց­նել մտա­վոր դաշ­տը, ամեն ինչ նսե­մաց­վել է: Առա­ջին հեր­թին հենց մտա­վոր դաշ­տը պետք է ձև­ա­վոր­վի, բայց այն մի դեպ­քում կա­րող է ձև­ա­վոր­վել՝ երբ մտա­վո­րա­կա­նը կա­րո­ղա­նա արա­րա­րել: Մեզ մոտ, ցա­վոք,ան­գամ արար­ման դաշտ չկա՝ արար­ման ամ­բողջ դաշ­տը գտնվում է օկու­պատ­նե­րի ձեռ­քին»:

Խո­սե­լով ար­վես­տի ու ար­ժեք­նե­րի ստեղծ­ման խնդրի մա­սին՝ Խա­չիկ Չա­լի­կյա­նը շեշ­տեց. «Մենք պետք է օդը մաք­րենք, մեր օդը պղծված է. պետք է կա­րո­ղա­նանք հենց նոր ար­վես­տով լու­ծել հար­ցե­րը, որով­հե­տև, ինչ­պես վե­րև­ում նշե­ցի, ցան­կա­ցած խնդիր հո­գև­որ դաշ­տում է ծնվում: Մենք հո­գև­որ դաշ­տում ոչ մի հզոր պատ­վեր չենք ձև­ա­կեր­պել: Ի՞նչ են դի­տում երի­տա­սարդ­նե­րը, սար­սա­փե­լի է, թե ին­չով են մե­ծա­նում երե­խա­նե­րը: Իսկ ցան­կա­ցած եր­կիր կոր­ծա­նե­լու հա­մար նախ հո­գև­որ շեր­տը պետք է ոչն­չաց­նես՝ կրթու­թյուն, գի­տու­թյուն, մշա­կույթ: Տաս­նյա­մյակ­նե­րով դա արել ենք, այ­սօր շատ ավե­լի ակ­տիվ շա­րու­նա­կում ենք: Եվ չկա այդ գի­տակ­ցու­մը, ին­չը ևս ամե­նավ­տան­գա­վորն է: Էլ չեմ խո­սում այն մա­սին, որ քա­ղա­քա­կան դաշ­տում հո­գև­որ ըն­կա­լում­ներն իս­պառ են բա­ցա­կա­յում, որով­հե­տև ամեն ին­չի հիմ­քում հո­գև­որ մարդն է: Մեզ մոտ քիչ թե շատ հո­գև­որ մար­դը մտնում է իշ­խա­նու­թյուն ու դառ­նում է վաշ­խա­ռու: Կորց­նում են բո­լոր չա­փա­նիշ­նե­րը, ին­չը սար­սա­փե­լի է»:

Ամ­փո­փե­լով՝ նա ընդգ­ծեց. «Վստահ եմ՝ ամեն մի մեծ խնդիր հա­կակշ­ռում է հա­մար­ժեք իմ­պուլս­նե­րով: Յու­րա­քան­չյուր խնդիր իր մեջ նաև այդ խնդի­րը հաղ­թա­հա­րե­լու ազ­դակ­ներն է կրում: Շա­տե­րի աչ­քե­րին չե­րև­ա­ցող լույ­սը հա­կակշ­ռում է, ին­չը շատ ավե­լի հզոր է: Սա պետք է ըն­կա­լել, բայց, ցա­վոք, ըն­կա­լող­նե­րը չկան, որոնք նախ իշ­խա­նա­կան դաշ­տից պետք է լի­նեն»:

Ան­նա Բա­դա­լյան

Գեղարքունիքի մարզում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել է Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Իրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՈւկրաինան ՆԱՏՕ–ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Վաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Մի որոշում, որը կարող է փոխել Հայաստանի ապագանԱդրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»Կիևը ծրագրել էր սպանել Ռուսաստանի նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին. ԱԴԾ Խաղաղությա՞ն կոչ, թե՞ սպառնալիքների շարունակություն. ինչ են հուշում իշխանական հայտարարություններըԿԲ-ն հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի«ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ռուս զինվորը կրակել և սպանել է համագյուղացիներին և զինակից ընկերոջըԼեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա ռուսական հետախուզական ինքնաթիռ են որսացել Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան Նեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Ողբերգական դեպք, Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդ, ում մոտ եղել է 2 նամակՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Ռուս տղամարդը և նրա դեռահաս որդին սպանել են սրճարանի հաճախորդինՀայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ. Հաջիև ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե Հակոբյան«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Արարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութԻրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենքԲժիշկը նշել է շոգի ժամանակ զովանալու ճիշտ եղանակներըԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Վթար է․ օգոստոսի 4/5-ին 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի ռեստորաններից մեկի մոտ մեքենայում հրդեհ է բռնկվել