Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Վտանգ կա, որ «ուն­քը շի­նե­լու փո­խա­րեն աչն էլ կհա­նեն»

ANALYSIS

Արտակարգ դրության պայմաններում, երբ երկիրը կանգնել է առողջապահական, տնտեսական և հումանիտար ճգնաժամի առաջ, ԱԺ-ում ընդունվում են իրենց նշանակությամբ կարևոր նախագծեր, որոնք անմիջականորեն շոշափում են հանրության շահերը, սակայն չեն դառնում հանրային լայն քննարկման առարկա, և հաշվի չի առնվում հասարակության ու համապատասխան մասնագետների ձայնը:

Արդյունքում իշխանություններն արագ ռեժիմով ընդունում են օրենսդրական նախաձեռնություններն իրենց ձեռնտու տարբերակով։ Այդպես եղավ նաև գույքահարկի բարձրացման մասին նախաձեռնության դեպքում՝ առանց ծանրութեթև անելու, թե դա ինչ ձևով կարող է ազդել ներդրումային ծրագրերի վրա և ինչ փոփոխություններ կարող է առաջացնել անշարժ գույքի շուկայում։

Ուշադրություն դարձնենք, որ բիզնեսի և ամբողջ տնտեսության անկումը ամբողջովին արտացոլվում է պետական բյուջե վճարվող հարկերի վիճակագրության մեջ։ Եթե այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանի պետական բյուջե մուտքագրվող հարկերի աճ էր գրանցվում, ապա ապրիլից արդեն անկում սկսվեց։ 

Եվ դատելով տնտեսության ու բիզնեսի ներկա իրավիճակից՝ նույնիսկ լավագույն սցենարների դեպքում բյուջե մուտքագրվող հարկերի անկումը առնվազն մինչև այս տարեվերջ կշարունակվի։

Իրավիճակից դուրս գալու մի տարբերակն այն է, որ կառավարությունը ֆինանսական ներարկումների, ներդրումների խրախուսման, տարբեր արտոնությունների և այլ գործիքների միջոցով աշխուժացնի տնտեսությունը, որն էլ իր հերթին կստեղծի այնպիսի իրավիճակ, որ բիզնեսը շատ եկամուտներ կստանա, և շատ հարկեր կմուտքագրվեն պետբյուջե։

Բայց իշխանությունները ներկայիս իրավիճակում այլ մոտիվացիայով են առաջնորդվում։ Նրանց համար ամենակարևորը հնարավորինս շատ գումար բյուջե մուտքագրելն է՝ կապ չունի, թե դա ինչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ հետագայի համար։ Իշխանություններն, ըստ էության, կարծում են, թե ինչքան շատ հարկեր իրենց հաջողվի գանձել, այնքան իրենք շատ քաղաքական բոնուսներ կստանան։

Այս տրամաբանությունը գործում է գույքահարկի բարձրացման դեպքում, բայց սրանով չի սահմանափակվում։ Իշխանությունների մյուս խոշոր նախաձեռնություններից մեկն էլ, որի մասին իրենք հայտարարում են, վերաբերում է երկրում ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը ներդնելուն։

Սա, ըստ երևույթին, ենթադրում է, որ քաղաքացիները պետք է որոշակի հաճախականությամբ հայտարարագիր լրացնեն, թե որտեղից և որքան եկամուտ են ստանում։ Խոսքն առանց բացառությունների բոլոր քաղաքացիների մասին է՝ սկսած գրանցված աշխատողներից մինչև գյուղատնտեսությամբ զբաղվողներ։

Պարզ է, որ այս նախաձեռնության տակ ընկած է քաղաքացիներին հարկելու նպատակը, սակայն առայժմ ստույգ հայտնի չէ՝ եկամուտները հարկվելու են՝ որոշ բացառություններո՞վ, թե՞ համատարած, ի՞նչ մեխանիզմներով է գործելու այս համակարգը և երբվանի՞ց։

Իշխանությունները համատարած հայտարարագրման համակարգը ներդնելու տեսանկյունից որպես անհրաժեշտ փաստարկ ներկայացնում են, թե ինչ արդյունավետությամբ է այն գործում զարգացած երկրներում՝ մասնավորապես ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ 

Սակայն նրանք հաշվի չեն առնում, որ զարգացած երկրները, ի տարբերություն մեր երկրի, հսկայական տնտեսական հնարավորություններ ունեն և կարող են իրենց թույլ տալ նման համակարգի առկայությունը, իսկ սա չի նշանակում, թե կիրառվող նույն մեխանիզմները կարող են արդյունավետ ձևով գործել նաև Հայաստանի դեպքում։

Բացի այն, որ Հայաստանում ֆինանսական գրագիտության բարձրացման խնդիր կա, իշխանությունները հաշվի առե՞լ են, թե ինչ ռեզոնանս կարող են առաջացնել համատարած հայտարարագրումը և, ըստ այդմ, դրանից բխող արհեստական հարկումը, այդ թվում՝ արտերկրից ստացվող տրանսֆերտները։ 

Խնդիրն այն է, որ սա կարող է հանգեցնել այնպիսի բացասական երևույթների, ինչպիսիք են ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը, կապիտալի արտահոսքը կամ հաշիվներն ու միջոցներն այլ երկիր տեղափոխելը։ 

Բազմաթիվ կարևոր հարցեր կան, որոնք պետք է հաշվի առնվեն նախաձեռնություններով հանդես գալուց առաջ, որպեսզի այնպես չլինի, որ, ինչպես շատ դեպքերում, իշխանությունները «ունքը շինելու փոխարեն աչքն էլ հանեն»։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation