Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հելունագործությունը սահմաններ չի դնում իմ առջև, իսկ ինձ դուր է գալիս այդ ազատությունը»

INTERVIEW

«Հելունագործության տեխնիկան սովորել եմ դպրոցում, ինձ շատ դուր էր գալիս գույների համադրությունը և որ դրանից ամեն անգամ մի նոր բան էր ծնվում: Դա ինձ գրավում էր, անընդհատ ուզում էի գործել, դրա մեջ լինել և այդպես սկսեցի սեփական մտահղացումներս կյանքի կոչել: Ազգային նախշերով կտորները, գույները, թելերը՝ ամեն ինչ սկսեցի համադրել իրար հետ: Կարող եմ վստահաբար ասել՝ դա իմ ստեղծածն է, իմ ստեղծագործությունները: 

Մտածում եմ՝ երևի այդ շնորհն ինձ տրվել է, քանի որ սերս ակնհայտ էր հելունագործության նկատմամբ: Ի դեպ, այն ավելի մեծ հնարավորություններ է տալիս ստեղծագործելու համար, սահմաններ չի դնում իմ առջև, իսկ ինձ դուր է գալիս այդ ազատությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տավուշի մարզի Բերդ քաղաքում բնակվող Թեհմինե Մելքումյանը: 

Նշում է՝ անընդհատ կատարելագործում է իր հմտությունները:

 «Պայուսակները ստեղծում եմ պատրաստի մոդելների ոճով, դետալ առ դետալ գործում եմ և այդ կերպ «հավաքում եմ» պայուսակը, իսկ նախշեր էլ ստանում եմ տարբեր գունային խաղերի միջոցով»,-նշում է մեր զրուցակիցը, ով հիմնականում պատրաստում է պայուսակներ, երբեմն նաև շարֆեր, բռնիչներ, փոքրիկ տիկնիկներ, դրամապանակներ:

Թեհմինեն դասավանդում է Բերդի թիվ 3 հիմնական դպրոցում, 1-4-րդ դասարանների դասվար է, զուգահեռաբար նաև ֆիզկուլտուրա է դասավանդում: Հետաքրքրվում ենք նաև նրա հիմնական աշխատանքով: «Երեխաներն ուսման նկատմամբ այդքան մեծ հետաքրքրություն չունեն, չէի ասի, որ անտարբեր են, բայց ոգևորված էլ չեն: 

Ավելի շատ կենտրոնացած են համակարգիչների ու հեռախոսների մեջ: Նաև դասավանդում եմ «Տեխնոլոգիա» և «Կերպարվեստ» առարկաները և երեխաների մեջ սեր եմ նկատում դրանց նկատմամբ: Երբ փորձում եմ մի քանի րոպե գողանալ այդ առարկաներից մյուս առարկաների համար, նրանք դժգոհում են: Իրենց դրդում եմ ինքնուրույն աշխատանքի, ոչինչ, որ մի քիչ վատ ստացվի:

Ոգևորում եմ, ասում՝ ինչ գեղեցիկ աշխատանք եք պատրաստել, հաջորդ անգամ իրենք են ցանկություն հայտնում նոր բան ստեղծելու: Եվ այդ անգամ իրենց մոտ ամեն ինչ ավելի լավ է ստացվում: Երեխաներին ոգևորելը շատ կարևոր է: Տարիներ առաջ համալսարանն ավարտելուց հետո ունեցել եմ փորձ հելունագործություն դասավանդելու: Երեք ամիս պարապեցի երեխաների հետ, սակայն հետո խմբակները շարունակություն չունեցան: Ցանկացողներ, կարծում եմ, հիմա էլ կլինեն, հնարավոր է՝ երեխաների մոտ կայծը կրակ դառնա, բայց հնարավոր է նաև կայծն այդպես էլ չբռնկվի»,-ընդգծում է Թեհմինեն:

Ասում է՝ եթե մի օր հելունով չաշխատի, չի հանգստանա: «Իմ հանգիստն այդ կերպ եմ կազմակերպում, լիցքաթափվում եմ: Կարող է դպրոցից գամ տուն ու սկսեմ գործել, հետո նոր զբաղվեմ իմ մնացած գործերով»,-նշում է մեր զրուցակիցը:

Աշխատանքները ստեղծում է վաճառելու նպատակով, բայց պահանջարկը շատ մեծ չէ: «Որոշ աշխատանքներ վաճառել եմ, բայց խոսքը մեծածավալ վաճառքի մասին չէ: Չեմ աշխատում գովազդի ուղղությամբ: Օգոստոսին Տավուշում ունենք մեղրի փառատոն, որը շարժական տոն է, հիմնականում համընկնում է խաղողօրհնեքի հետ, այդտեղ ներկայացնում ենք մեր տարածաշրջանի ձեռագործ աշխատանքները, սննդամթերքը և այլն: Այդտեղ մի քանի տարի ներկայացրել եմ աշխատանքներս: Այս տարի ևս աշխատանքներ եմ հավաքել, բայց չգիտեմ՝ փառատոնը կանցկացվի, թե ոչ»,- եզրափակում է Թեհմինե Մելքումյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders