Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Լուրջ ահազանգ. Թուրքիան իր ժխտողական քաղաքականությանն ինստիտուցիոնալ տեսք է հաղորդում

ANALYSIS

Մինչ կորոնավիրուսի համավարակը շարունակում է տարածվել, ինչպես տարածաշրջանային մակարդակում, այնպես էլ աշխարհի մասշտաբով աշխարհաքաղաքական տեղաշարժեր են տեղի ունենում։ 

Եվ մեզ համար կարևոր է, թե որն է Հայաստանի տեղն ու դերը արագ փոփոխությունների ենթարկվող աշխարհում, ինչ մարտահրավերներ կան, որոնց պետք է դիմագրավել:

Ինչպես գիտենք, Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն շարունակում են Հայաստանի տնտեսական շրջափակումը, այլև միջազգային մակարդակով հակահայկական քարոզչություն են իրականացնում։ Մասնավորապես, տնտեսական առումով մեծ ներուժ ունեցող Թուրքիան մեծ ռեսուրսներ է ներդնում Հայոց ցեղասպանության իրողությունը հերքելու և իր ժխտողական քաղաքականությունն առաջ տանելու համար։ 

Հայոց ցեղասպանության հարցը լուրջ գլխացավանք է դարձել Թուրքիայի համար, քանի որ ժամանակի ընթացքում գնալով ավելի շատ երկրների խորհրդարաններ են ճանաչում և դատապարտում այդ ոճրագործությունը։

 Եվ հիմնական խնդիրն այն է, որ եթե մի քանի տարի առաջ այնպիսի իրավիճակ էր, որ շատ քիչ հավանական էր համարվում, թե որոշ երկրներ կարող են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա այդ երկրները սկսել են ճանաչել պատմական իրողությունը։

Թուրքիայի համար հատկապես մտահոգիչ է այն, որ անցյալ տարվա վերջին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևերը լուրջ խթան կարող են դառնալ ճանաչումների գործընթացի ակտիվացման համար, մանավանդ որ ամերիկյան դատարաններում սկսեցին քննվել Թուրքիայի դեմ հայերի ներկայացրած հայցերը։

Հայոց ցեղասպանության ճանաչման համար նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև այն հանգամանքը, որ Թուրքիան բավական ագրեսիվ քաղաքականություն է վարում տարածաշրջանում, ռազմական ներխուժումներ է կազմակերպում հարևան երկրների տարածք, մասնավորապես Սիրիա, և փորձում է իր ազդեցության գոտիները ընդլայնել արաբական աշխարհում։

Իսկ Թուրքիայի այսպիսի պահվածքը չի կարող հակազդեցության տեղիք չտալ, ինչպես օրինակ՝ մի քանի ամիս առաջ թուրքսիրիական հարաբերության լարման ֆոնին Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ 

Լարված են Թուրքիայի հարաբերությունները նաև արաբական աշխարհի ամենահզոր պետության՝ Եգիպտոսի հետ, և բացառված չէ, որ առաջիկայում Եգիպտոսը դառնա Հայոց ցեղասպանությունը ճանաչող հաջորդ արաբական երկիրը։

Բացի այդ, Թուրքիան սուր հակասություններ ունի ՆԱՏՕ-ի անդամ իր դաշնակից երկրների, հատկապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ։ Եվ պատահական չէ, որ արևմտյան մամուլը վերջերս գրում էր, թե Թուրքիան արգելափակում է ՆԱՏՕ-ի՝ Արևելյան Եվրոպայում պաշտպանական նոր ծրագրերի իրականացումը։ Եվ հասկանալի է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն էլ իրենց հերթին չեն ցանկանում, որ տարածաշրջանում Թուրքիան չափից ավելի ուժեղացնի իր դիրքերը։

Եվ ահա թուրքական ղեկավարությունը, տեսնելով, որ այս իրողությունների պայմաններում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարող է շարունակվել նոր թափով, փորձում է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ 

Պատահական չէր, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստում որոշում կայացվեց ստեղծել հատուկ մարմին, որը պիտի զբաղվի Հայոց ցեղասպանության հերքմամբ։ 

Էրդողանի հրահանգավորմամբ՝ նոր կառույցը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության թեմայով նոր մարտավարության մշակմամբ, ինչպես նաև միջազգային հարթակներում այդ թեմայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին պատասխան քայլեր ձեռնարկելու գործառույթով: 

Սրանով Թուրքիան իր ժխտողական քաղաքականությանն ինստիտուցիոնալ տեսք է հաղորդում և պատրաստվում է իր այդ քաղաքականությանը ծառայեցնել թուրքական պետության հսկայական ռեսուրսները։

Իսկ մյուս կողմից՝ Թուրքիայի ղեկավարությունը այսպիսի կառույցի ստեղծմամբ և գործունեությամբ փորձում է թուրքական հանրության ուշադրությունը շեղել համավարակի արդյունքում առաջ եկած ներքին տնտեսական դժվարություններից և բարձրացնել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿAKP) կուսակցության վարկանիշը։

Ժխտողական քաղաքականության ուղղությամբ Թուրքիայի ակտիվացումը լուրջ ահազանգ է Հայաստանի համար, որը պետք է ակտիվացնի իր ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, ինչը նաև ենթադրում է, որ պետք է ակտիվ աշխատանքներ տանել սփյուռքի տարբեր համայնքների հետ և արդյունքի հասնելու նպատակով համատեղել Հայաստանի հնարավորությունները և սփյուռքի ներուժը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation