Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


«Թատրոնում նվիրյալներ են աշխատում, մեր հոգում երբեք դադար չի լինում»

INTERVIEW

Թատրոնի և կինոյի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Էլբակյանը, անդրադառնալով ներկայիս իրավիճակին, նշում է՝ այս պահին շատ բան ասել, գնահատականներ հնչեցնել հնարավոր չէ, քանի որ ամեն ինչ փոփոխվում է, տեսնում է շատ հարցեր, որոնց պատասխանները դեռ չկան: 

Մեր զրույցի հիմնական թեման, իհարկե, մշակութային օջախների պարտադրված պարապուրդն է, որը յուրաքանչյուրը տարբեր կերպ է հաղթահարում: Դերասանուհին նշում է, որ նախքան այս իրավիճակը, թատրոններում կային տարբեր խնդիրներ, և անդրադառնում ամենակարևորներից մեկին: 

«Մինչ ամբողջ աշխարհում տեղի ունեցած այս փոփոխությունները մշակութային օջախներն ունեին խնդիրներ: Կար թեմայի, դրամատուրգիայի՝ կոնկրետ գրականության խնդիր, իսկ թատրոնի հիմքը դա է: 

Եթե չլինի պոեզիա և գրականություն, չլինի խոսք, հիմքը փլուզվում է, եթե չլինի խորհուրդ, ոչինչ չես կարող կառուցել: Դրամատուրգիայի խնդիր կար ոչ միայն Հայաստանում: Մենք ունեցել ենք շատ լավ դրամատուրգիա և՛ խորհրդային տարիներին, և՛ 20-րդ դարի երկրորդ կեսին, երբ թատերգությունը հայտնի էր իր շրջադարձերով: 

Մենք հասանք մի փուլի, երբ ամեն ինչ սկսեց նվազել և համարյա զրոյացավ: Եկել էր խորհրդի, մտքի, խոսքի, կյանքի նոր ասելիքի վերջը, իսկ սա կարծես վերջին ակորդը եղավ: Մինչ այս ամբողջ համաճարակային խելագարությունը, փնտրում էինք ասելիք ունեցող ժամանակակից թատերգություններ, դրամատուրգիա, որոնց վրա կարողանայինք նոր ընթացք սկսել:

Բայց ամեն ինչ գնում էր դեպի հինը, պետք է անդրադառնայինք դասական կամ ասելիք ունեցող բովանդակային գործերին: 

Չնայած ամբողջ աշխարհի մարդկության մտածողությունը քաղաքականացվել է, ամբողջ աշխարհը փոխվել է, ակնկալիք կա, որ ինչպես նախորդ համաճարակից հետո, երբ վերածնունդ եղավ գիտական, արվեստի և այլ ոլորտներում, այս անգամ էլ գրողները կծնեն նոր դրամատուրգիա, պիեսներ, նոր գրականություն, որոնց հիման վրա հնարավոր կլինի նոր լեզվով ինչ-որ բան ասել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աննա Էլբակյանը:

Թատրոններում ներկայացումների ցուցադրության վերսկսումը շարունակում է մնալ հարցականի տակ: Շատ դեպքերում դրանք ներկայացվում են առցանց տարբերակով: Դերասանուհին նշում է՝ այս պահին ներկայացումների չանցկացման առումով բացարձակ վախ չունի: «Դեռ նախանցյալ տարի Խամաճիկների թատրոնում ունեցանք փորձ դրսում՝ մայթի վրա ներկայացում բեմադրելու: Եթե ունես ասելիք, միևնույն է՝ ինչ հարթակում դա կասես: 

Դեռ 20 տարի առաջ խաղացինք «Ուշացած թռչուն» ներկայացումը, որն այն ժամանակ լինելով ինտերակտիվ բնույթի իր տեսակի մեջ միակն էր Հայաստանում: 13-14 տարի խաղացինք այդ ներկայացումը՝ ներգրավելով հանդիսատեսին: Այն ամեն անգամ նորովի էր ներկայացվում: Համարձակ, ոչ սովորական քայլերը թատրոնի համար նորմալ են և օրինաչափ»,-նշում է մեր զրուցակիցը:

Դերասանուհին տեղեկացնում է՝ այժմ Խամաճիկների թատրոնում մեծ նախագիծ են պատրաստում երեխաների համար, և երբ ամեն ինչ կարգավորվի, կկարողանան փորձեր անել, սպասվում են պրեմիերաներ: «Շատ կարևոր է, թե երեխաներն ինչ ոգով կմեծանան և ինչ սնունդ կստանան: Հեքիաթները երբեք չեն մահանում, դրանք հավիտենական են և պատմում են հավիտենական արժեքների մասին: 

Այդ առումով ուրախ ենք, որ գործ ունենք մանուկների հետ, որոնք միշտ հավատում են, միշտ սովորելու բան ունեն և վստահում են մեզ: Մենք ուսուցողական շարք ենք ներկայացնելու, երեխաները սովորելու են պատմել և նկարել հեքիաթներ, պատրաստել տիկնիկներ և նրանց միջոցով պատմել այդ հեքիաթները: 20-րդ դարի վերջին հայտնի արտահայտություն կար, որ թատրոնը չի դաստիարակում: 

Ամեն ինչն է դաստիարակում: Ճիշտ կլինի, եթե լավ թատրոնը դաստիարակի մանուկներին: Ամեն ինչ անում ենք, որ չկորցնենք մեր հանդիսատեսին ոչ թե նրա համար, որ թատրոնը կարողանա վճարել իր աշխատակիցներին, այլ որովհետև թատրոնում նվիրյալներ են աշխատում, ոչ ոք իր աշխատավարձի չափով չի ներդրվում: 

Բոլորն անում են ավելին, քան իրենք ստանում են: Սա թատրոնի չգրված օրենքն է: Սա նվիրյալների տեղ է: 

Այսօր մեր թատրոնի տնօրենն իր ուժերով և մեր օգնությամբ նորոգում է թատրոնը, նոր սենյակներ ենք պատրաստում մեր հանդիսատեսի համար: Մեր հոգում դադար չէ, քանի որ գիտենք՝ երեխաները կան, հանդիսատեսը կա: Մեր սերնդակիցները սովորել են ներդնել իրենց ուժերը առանց գումարին նայելու կամ մտածելու՝ քեզ կասեն շնորհակալություն, թե ոչ: 

Ես չեմ ստեղծագործում, որ ինձ հավանեն կամ «լայքեն», որովհետև չհավանողների մեջ կան մարդիկ, որոնք խոցված են, որոնց հոգին հիվանդացած է, մերժված, ես հասկանում եմ նրանց: Մեր ընտանիքը ոչ թե գնում է ընդունված լինելու-չլինելու, փող ստանալուչստանալու, այլ մեր տեսիլքի հետևից, որը շարունակական է, արվեստը միշտ կա ու կլինի, այն կարևոր է:

 Չենք փորձում մտնել քաղաքականության մեջ, եթե կարող ենք ինչ-որ բանով օգնել, կօգնենք, բայց մտնել, չարախոսել, ավելորդ բաներ անելը երբեք մեզ համար չի եղել»,-ասում է Էլբակյանը: 

Նշում է, որ իրենց ընտանիքն ինքն իրենով մի փոքրիկ թատերախումբ է, և այժմ իրենք փնտրում են պիես՝ ընտանիքով ներկայանալու համար: «Ներքուստ պայծառ ենք, փորձում ենք օգտակար լինել այն մարդկանց, որոնք այսօր սոցիալական ավելի վատ պայմաններում են հայտնվել: 

Առհասարակ, մարդը կարիք ունի շփման: Հիմա մեկուսացումը փրկություն է, բայց հարաբերություններ կառուցող, շփվող մարդկանց համար այն պատժի նման բան է: Դրա համար ուզում ենք մեր պատիժը դարձնել կյանք և ավելին»,-եզրափակում է Աննա Էլբակյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program