Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Թատրոնում նվիրյալներ են աշխատում, մեր հոգում երբեք դադար չի լինում»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Թատրոնի և կինոյի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Էլբակյանը, անդրադառնալով ներկայիս իրավիճակին, նշում է՝ այս պահին շատ բան ասել, գնահատականներ հնչեցնել հնարավոր չէ, քանի որ ամեն ինչ փոփոխվում է, տեսնում է շատ հարցեր, որոնց պատասխանները դեռ չկան: 

Մեր զրույցի հիմնական թեման, իհարկե, մշակութային օջախների պարտադրված պարապուրդն է, որը յուրաքանչյուրը տարբեր կերպ է հաղթահարում: Դերասանուհին նշում է, որ նախքան այս իրավիճակը, թատրոններում կային տարբեր խնդիրներ, և անդրադառնում ամենակարևորներից մեկին: 

«Մինչ ամբողջ աշխարհում տեղի ունեցած այս փոփոխությունները մշակութային օջախներն ունեին խնդիրներ: Կար թեմայի, դրամատուրգիայի՝ կոնկրետ գրականության խնդիր, իսկ թատրոնի հիմքը դա է: 

Եթե չլինի պոեզիա և գրականություն, չլինի խոսք, հիմքը փլուզվում է, եթե չլինի խորհուրդ, ոչինչ չես կարող կառուցել: Դրամատուրգիայի խնդիր կար ոչ միայն Հայաստանում: Մենք ունեցել ենք շատ լավ դրամատուրգիա և՛ խորհրդային տարիներին, և՛ 20-րդ դարի երկրորդ կեսին, երբ թատերգությունը հայտնի էր իր շրջադարձերով: 

Մենք հասանք մի փուլի, երբ ամեն ինչ սկսեց նվազել և համարյա զրոյացավ: Եկել էր խորհրդի, մտքի, խոսքի, կյանքի նոր ասելիքի վերջը, իսկ սա կարծես վերջին ակորդը եղավ: Մինչ այս ամբողջ համաճարակային խելագարությունը, փնտրում էինք ասելիք ունեցող ժամանակակից թատերգություններ, դրամատուրգիա, որոնց վրա կարողանայինք նոր ընթացք սկսել:

Բայց ամեն ինչ գնում էր դեպի հինը, պետք է անդրադառնայինք դասական կամ ասելիք ունեցող բովանդակային գործերին: 

Չնայած ամբողջ աշխարհի մարդկության մտածողությունը քաղաքականացվել է, ամբողջ աշխարհը փոխվել է, ակնկալիք կա, որ ինչպես նախորդ համաճարակից հետո, երբ վերածնունդ եղավ գիտական, արվեստի և այլ ոլորտներում, այս անգամ էլ գրողները կծնեն նոր դրամատուրգիա, պիեսներ, նոր գրականություն, որոնց հիման վրա հնարավոր կլինի նոր լեզվով ինչ-որ բան ասել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աննա Էլբակյանը:

Թատրոններում ներկայացումների ցուցադրության վերսկսումը շարունակում է մնալ հարցականի տակ: Շատ դեպքերում դրանք ներկայացվում են առցանց տարբերակով: Դերասանուհին նշում է՝ այս պահին ներկայացումների չանցկացման առումով բացարձակ վախ չունի: «Դեռ նախանցյալ տարի Խամաճիկների թատրոնում ունեցանք փորձ դրսում՝ մայթի վրա ներկայացում բեմադրելու: Եթե ունես ասելիք, միևնույն է՝ ինչ հարթակում դա կասես: 

Դեռ 20 տարի առաջ խաղացինք «Ուշացած թռչուն» ներկայացումը, որն այն ժամանակ լինելով ինտերակտիվ բնույթի իր տեսակի մեջ միակն էր Հայաստանում: 13-14 տարի խաղացինք այդ ներկայացումը՝ ներգրավելով հանդիսատեսին: Այն ամեն անգամ նորովի էր ներկայացվում: Համարձակ, ոչ սովորական քայլերը թատրոնի համար նորմալ են և օրինաչափ»,-նշում է մեր զրուցակիցը:

Դերասանուհին տեղեկացնում է՝ այժմ Խամաճիկների թատրոնում մեծ նախագիծ են պատրաստում երեխաների համար, և երբ ամեն ինչ կարգավորվի, կկարողանան փորձեր անել, սպասվում են պրեմիերաներ: «Շատ կարևոր է, թե երեխաներն ինչ ոգով կմեծանան և ինչ սնունդ կստանան: Հեքիաթները երբեք չեն մահանում, դրանք հավիտենական են և պատմում են հավիտենական արժեքների մասին: 

Այդ առումով ուրախ ենք, որ գործ ունենք մանուկների հետ, որոնք միշտ հավատում են, միշտ սովորելու բան ունեն և վստահում են մեզ: Մենք ուսուցողական շարք ենք ներկայացնելու, երեխաները սովորելու են պատմել և նկարել հեքիաթներ, պատրաստել տիկնիկներ և նրանց միջոցով պատմել այդ հեքիաթները: 20-րդ դարի վերջին հայտնի արտահայտություն կար, որ թատրոնը չի դաստիարակում: 

Ամեն ինչն է դաստիարակում: Ճիշտ կլինի, եթե լավ թատրոնը դաստիարակի մանուկներին: Ամեն ինչ անում ենք, որ չկորցնենք մեր հանդիսատեսին ոչ թե նրա համար, որ թատրոնը կարողանա վճարել իր աշխատակիցներին, այլ որովհետև թատրոնում նվիրյալներ են աշխատում, ոչ ոք իր աշխատավարձի չափով չի ներդրվում: 

Բոլորն անում են ավելին, քան իրենք ստանում են: Սա թատրոնի չգրված օրենքն է: Սա նվիրյալների տեղ է: 

Այսօր մեր թատրոնի տնօրենն իր ուժերով և մեր օգնությամբ նորոգում է թատրոնը, նոր սենյակներ ենք պատրաստում մեր հանդիսատեսի համար: Մեր հոգում դադար չէ, քանի որ գիտենք՝ երեխաները կան, հանդիսատեսը կա: Մեր սերնդակիցները սովորել են ներդնել իրենց ուժերը առանց գումարին նայելու կամ մտածելու՝ քեզ կասեն շնորհակալություն, թե ոչ: 

Ես չեմ ստեղծագործում, որ ինձ հավանեն կամ «լայքեն», որովհետև չհավանողների մեջ կան մարդիկ, որոնք խոցված են, որոնց հոգին հիվանդացած է, մերժված, ես հասկանում եմ նրանց: Մեր ընտանիքը ոչ թե գնում է ընդունված լինելու-չլինելու, փող ստանալուչստանալու, այլ մեր տեսիլքի հետևից, որը շարունակական է, արվեստը միշտ կա ու կլինի, այն կարևոր է:

 Չենք փորձում մտնել քաղաքականության մեջ, եթե կարող ենք ինչ-որ բանով օգնել, կօգնենք, բայց մտնել, չարախոսել, ավելորդ բաներ անելը երբեք մեզ համար չի եղել»,-ասում է Էլբակյանը: 

Նշում է, որ իրենց ընտանիքն ինքն իրենով մի փոքրիկ թատերախումբ է, և այժմ իրենք փնտրում են պիես՝ ընտանիքով ներկայանալու համար: «Ներքուստ պայծառ ենք, փորձում ենք օգտակար լինել այն մարդկանց, որոնք այսօր սոցիալական ավելի վատ պայմաններում են հայտնվել: 

Առհասարակ, մարդը կարիք ունի շփման: Հիմա մեկուսացումը փրկություն է, բայց հարաբերություններ կառուցող, շփվող մարդկանց համար այն պատժի նման բան է: Դրա համար ուզում ենք մեր պատիժը դարձնել կյանք և ավելին»,-եզրափակում է Աննա Էլբակյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա