Փորձել էր շքամուտքում կողոպտել կնոջը, բայց բռնվել էր․ կինը դիմադրել է
SOCIETYՀունիսի 15-ին Արմավիր քաղաքում կողոպուտի փորձ էր կատարվել։ Աշխատանքից տուն վերադարձած 32-ամյա կնոջ պայուսակը մի երիտասարդ փորձել էր բացահայտ հափշտակել Հանրապետության փողոցի թիվ 39 շենքի շքամուտքում։ Կինը դիմադրել էր, երիտասարդը՝ փախել, բայց` ոչ հեռու։
Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Արմավիրի բաժնի ծառայողները հետապնդել են կասկածվողին, Շահումյան փողոցում բռնել ու բերման են ենթարկել Արմավիրի բաժին։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Գյումրիի բնակիչ, 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



