Փորձել էր շքամուտքում կողոպտել կնոջը, բայց բռնվել էր․ կինը դիմադրել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 15-ին Արմավիր քաղաքում կողոպուտի փորձ էր կատարվել։ Աշխատանքից տուն վերադարձած 32-ամյա կնոջ պայուսակը մի երիտասարդ փորձել էր բացահայտ հափշտակել Հանրապետության փողոցի թիվ 39 շենքի շքամուտքում։ Կինը դիմադրել էր, երիտասարդը՝ փախել, բայց` ոչ հեռու։
Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Արմավիրի բաժնի ծառայողները հետապնդել են կասկածվողին, Շահումյան փողոցում բռնել ու բերման են ենթարկել Արմավիրի բաժին։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Գյումրիի բնակիչ, 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



