Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


«Ամե­նա­խո­ցե­լին ՓՄՁ-ներն են.կլի­նեն առան­ձին սուբ­յեկտ­ներ, որոնք կդա­դա­րեց­նեն իրենց գոր­ծու­նե­ու­թյու­նը»

INTERVIEW

«Փաստի» զրուցակիցն է տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը:

-Պարո՛ն Վարդանյան, տնտեսության մեջ այս փուլում ինչպիսի՞ ներգործություն ունեցան կառավարության այն ծրագրերը, որոնք միտված են համաճարակի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն: Որքանո՞վ էին դրանք թիրախային և որքանո՞վ ընդգրկեցին տնտեսության այն առաջնային ոլորտները, որոնք, գուցե, ավելի մեծ ուշադրության կարիք ունեին:

-Ընդհանուր առմամբ, նախատեսված միջոցառումներն ընդգրկում են տնտեսության բոլոր ոլորտները, որոնք միտված են դրանց բնականոն գործունեությունն ապահովելուն, ինչպես նաև ինովացիաները խթանելուն: Հատկապես կարևորվում է վերջինը, այն առումով, որ, սովորաբար, կառավարությունների՝ ճգնաժամերի հաղթահարման գործողություններում մշտապես կարևորվում է ակտիվ ինովացիոն քաղաքականության իրականացումը: Միջոցառումների թիրախավորումը նույնպես կարող է համարվել հիմնավորված: Հիմնական խնդիրն այն է, թե որոշ միջոցառումների մասով որքանով են բավարար ֆինանսավորման նախատեսված ծավալները: 

Ակնհայտորեն, երկրի տնտեսական ներուժը բավարար չէ բոլոր ուղղություններով «որքան անհրաժեշտ է» սկզբունքը կիրառելու համար, հետևաբար, անխուսափելի է դառնում «որքան հնարավոր է» սկզբունքով առաջնորդվելը: 

Թեպետ, նկատենք, որ առանձին ոլորտներում ֆինանսավորման անհրաժեշտ ծավալների դեպքում կարող են առաջանալ այլ խնդիրներ: Մասնավորապես, ինչպես համաշխարհային, այնպես էլ ազգային տնտեսությունները հանդիպել են պահանջարկի և առաջարկի շոկերի: Օրինակ, տնտեսական գործունեության որոշ տեսակների դադարեցնելը, այնուհետև՝ թույլատրելը, պարետի որոշումներով առանձին սուբյեկտների գործունեությունը պարբերաբար դադարեցնելը, ինչպես նաև կորոնավիրուսով վարակվելու մարդկանց մտավախությունն այն գործոններն են, որոնք հանգեցնում են սոցիալական սպառման կրճատմանը: 

Ի լրումն դրա, ներգնա զբոսաշրջության գրեթե իսպառ վերանալը հանգեցնում է տրանսպորտի, հանգստի և մշակույթի, ռեստորանների և հյուրանոցների մատուցած ծառայությունների նկատմամբ պահանջարկի անկմանը: Այս պայմաններում աջակցության միջոցառումներով նշված ոլորտների՝ թեկուզև զրոյական տոկոսադրույքով վարկավորումն անիմաստ է դառնում այն պարզ պատճառով, որ անորոշության պայմաններում նրանցից ոչ մեկը վստահ չէ, որ տեսանելի ապագայում կկարողանա վերադարձնել փոխառնված միջոցները: 

Նրանցից ոչ մեկը վստահ չէ նաև, որ հետագայում կշարունակի իր գործունեությունը: Այդուհանդերձ, պետք է նկատի ունենալ, որ Հայաստանում հանրային սննդի օբյեկտները, հյուրանոցները բավական բարձր մակարդակի են հասել, ձևավորվել է որակյալ աշխատուժ, որը կորցնելն անթույլատրելի է:

Գյուղատնտեսության առումով հարկ է նշել, որ ագրոտեխնիկական ցածր մակարդակի պայմաններում գյուղատնտեսական արտադրության ցածր արտադրողականությամբ դժվար է մարել ստացված վարկերը: 

Բացի դրանից, եթե նույնիսկ 300 հազարից ավելի գյուղացիական տնտեսությունները կարողանան օգտվել աջակցության ծրագրից և արտադրեն համապատասխան ծավալի արտադրանք, ապա նրանք ինչպե՞ս կարող են լուծել դրա իրացման խնդիրը: Այսինքն, եթե աջակցությունը հանգի միայն գյուղատնտեսական արտադրությանը, ապա դա կլինի թերի: 

Հետևաբար, հրատապ խնդիր է նաև արտադրանքի իրացման պետական աջակցությունը: Ինչ վերաբերում է մասնավորապես նաև բարձր տեխնոլոգիաների աջակցության միջոցառմանը՝ թվում է, որ այն թերի է. որպես շահառու են դիտվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով ամրագրված չափանիշներին համապատասխանող, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ չունեցող տնտեսավարողներ:

 Նախ, բարձր տեխնոլոգիաները չեն սահմանափակվում միայն տեղեկատվական տեխնոլոգիաներով: Երկրորդ, ըստ ապրանքի կենսապարբերաշրջանի հայեցակարգի, ապրանքի մշակման փուլում կատարվում են ծախսեր և շահույթ չի ստացվում: Հետևաբար, «հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ չունենալը» այդպիսի ընկերությունների պարագայում խիստ պայման է: 

Այդուհանդերձ՝ նկատի ունենալով, որ աջակցության միջոցառումները մշակվել են բավականին սեղմ ժամկետում, դրանք չէին կարող զերծ լինել որոշակի վրիպումներից, թերություններից, որոնք ընթացքում հարկ կլինի վերացնել։

-Հաշվի առնելով մեր երկրում աղքատության մինչ այս առկա ցուցանիշը, ինչպես նաև գործազրկության մակարդակի հնարավոր աճը, որքանո՞վ էին սոցիալական բնույթ ունեցող ծրագրերը համահունչ արդեն առկա իրողություններին և այն բացասական միտումներին, որոնք սպասվում են նաև առաջիկայում:

-Ճգնաժամերի հաղթահարման ուղղությամբ կառավարությունների երկրորդ կարևոր գործողությունն ակտիվ սոցիալական քաղաքականությունն է: Մեզ մոտ նախատեսվել է համավարակի սոցիալական հետևանքների չեզոքացման կամ մեղմմանն ուղղված 11 միջոցառում: Հարկ է նկատել, որ տնտեսական և սոցիալական խնդիրները փոխկապակցված են և, հետևաբար, տնտեսական հետևանքների չեզոքացման որոշ միջոցառումներ կարող են ուղղակի կամ անուղղակի նպաստել սոցիալական խնդիրները լուծելուն. օրինակ՝ աշխատատեղերի պահպանում և այլն: 

Սոցիալական ոլորտին ուղղված միջոցառումներով հիմնականում նախատեսված է միանվագ աջակցության¬, ինչը, կարծում եմ, բավարար չէ: Նպատակահարմար կլիներ տնային տնտեսություններին 3-4 ամիս շարունակ հատկացնել որոշակի գումար: Կարելի է քննարկել նաև կենսաթոշակները և նպաստները նշանակալի բարձրացնելու հարցը՝ ի հաշիվ փողի էմիսիայի:

-Անխուսափելի համարվեց վարկային միջոցների ներգրավումը: Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը: Առհասարակ, ճգնաժամը հաղթահարելու համար վարկային միջոցներ ներգրավելը բավարա՞ր է, թե՞ հաճախ անարդյունավետ, ոչ նպատակային որակումը ստացած ծախսերի կրճատման կարիք ևս կա:

-Պետական բյուջեի միջոցներն իսկապես սուղ են: Նախ՝ պետք է ծախսային մասը վերանայել: Սկսած պետական կարիքների համար գնումներից մինչև բարձրագույն պաշտոնյաների վարձատրությունն ու պարգևատրումը: Պարգևատրումները պետք է բացառել առաջիկա մեկ տարում: Ինչ վերաբերում է վարկային միջոցներ ներգրավելուն, պետական պարտքը ավելացնելուն, ապա դա անխուսափելի է: Հակաճգնաժամային միջոցառումները միշտ էլ պահանջում են համապատասխան ֆինանսական ապահովում:

-Մի շարք ՓՄՁ-ներ արդեն իսկ հայտնվել են փակման եզրին, ինչի մասին, օրինակ՝ վկայում է «լիկվիդացիոն գներ» ցուցանակների առատությունը: Ընդհանուր առմամբ, համաճարակի հետևանքներն ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ ՓՄՁ-ների վրա: Ի՞նչ քայլեր ձեռնարկեց կառավարությունն այդ առումով: Այս դաշտում հնարավորինս մեղմ վնասներ ունենալու հնարավորություն ունեի՞նք:

-Թերևս ամենախոցելին ՓՄՁ-ներն են: Դժբախտաբար, կլինեն առանձին սուբյեկտներ, որոնք կդադարեցնեն իրենց գործունեությունը: Այստեղ միայն պետական աջակցության հարցը չէ, խնդիր են նաև պահանջարկի և առաջարկի շոկերը: 

Եթե այդպիսի սուբյեկտները ներգրավված են ինչ-որ առաքման շղթաներում, ապա դրանց խաթարման դեպքում վնասներն անխուսափելի կլինեն: Մյուս կողմից, ՓՄՁ-ների ռեսուրսները, սովորաբար, բավարար չեն մանևրելու, ճգնաժամային իրավիճակներից ինքնուրույն դուրս գալու համար: Կառավարության 3-րդ միջոցառումը միտված է հենց այդ խնդիրները լուծելուն: Բայց, շատ բան կախված է լինելու շուկայից, պահանջարկից, իսկ այդտեղ անորոշությունները շատ են:

-Տևական ժամանակ է՝ պարբերաբար հայտարարվում է համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրման անհրաժեշտության մասին: Որքանո՞վ է  Հայաստանը պատրաստ այդ ինստիտուտի ներդրմանը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այն:

-Սովորաբար, այդ գործիքն օգտագործվում է նաև ստվերային տնտեսության չափերի նվազեցման համար: Մի շարք երկրներում այդ ինստիտուտը ներդրվել է վաղուց, որոշներում էլ ընթացքի մեջ է: Այժմ Հայաստանում ևս քննարկվում է գույքի և եկամուտների համատարած հայտարարագրման հարցը: 

Հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները, ինչպես նաև աշխարհին պատուհասած համավարակը, որի սոցիալտնտեսական լուրջ հետևանքները դեռևս առջևում են, կարծում եմ՝ եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտի ներմուծելը ժամանակավրեպ է. բնակչության 30-40 տոկոսը հազիվ է իր գոյությունը պահպանում, մյուս 30-40 տոկոսն էլ մի քիչ հաջող է գոյատևում: Եկամուտների համատարած հայտարարագրումն իմաստավորված կլիներ, եթե ներմուծվեր բացասական եկամտային հարկի ինստիտուտը, այսինքն, պետք է սահմանել մեկ ընտանեկան տնտեսության նվազագույն ծախսերի շեմ՝ դրանից ցածր եկամուտների դեպքում պետական բյուջեից վճարել տարբերությունը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program