Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նետ ու աղեղ. աշխարհի ամենահին զինատեսակներից մեկը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աղեղը ձեռքի հնագույն զենք է, որը նախատեսված է նետեր արձակելու համար: Հարկ է նշել, որ այն օգտագործվել է գրեթե ամենուր (բացի Ավստրալիայից ու Միկրոնեզիայից)` սկսած մեզոլիթի դարաշրջանից մինչև 17-րդ դարը: Պատմության մեջ առաջին աղեղները իրենց ձևով եղել են պարզունակ: Հասարակ աղեղը բաղկացած է եղել փայտյա ճկած աղեղնափայտից և ծայրերը պիրկ կապող լարից (բուսական թել, աղիքներ և այլն): 

Իսկ նետը ստեղծել են եղեգնյա կամ բարակ փայտյա ձողից, որի մի ծայրին եղել է ծայրակալ՝ սլաք, իսկ մյուսին` ագուցված փետուր՝ նետը ուղղորդելու համար։ Նախնական նետերն ունեցել են ոսկրե, քարե, իսկ հետագայում` մետաղյա սլաքներ։ Աղեղնափայտի ստեղծման համար օգտագործվել են փայտի ուղիղ, առանց հանգույցների և ճեղքերի ամբողջական կտորներ: 

Ավելի հաճախ նախընտրել են փայտանյութի այնպիսի տարատեսակներ, ինչպես բամբուկը, թխկին, ուռենին և այլն: Աղեղնափայտի կենտրոնական մասը եղել է հաստ, որի վրա նետի համար նախատեսվել է ուղղորդիչ ելուն, իսկ այդ մասը ծառայել է որպես աղեղի բռնակ: Աղեղի ստորին և վերին հատվածները կոչվել են ուսեր, որոնք էլ հանդիսացել են նետում իրականացնող առաձգական մասերը: 

Աղեղնափայտի և լարի միջև եղած տարածությունը կոչվում է լիճ։ Որքան լայնալիճ է աղեղը, այնքան այն առաձգական է և հեռանետ: 

Նետ ու աղեղի պատմության մեջ ամենահայտնին անգլիական «հասարակ», մոտավորապես երկու մետրանոց աղեղն է: Այդ զենքից կրակված նետի հեռահարությունը եղել է մոտ 300 մետր, իսկ արագությունը՝ մոտ 45-55 մետր/վրկ: 

Ցանկանալով ինչքան հնարավոր է աղեղի չափերը փոքրացնել, իսկ հեռահարությունը մեծացնել՝ ժամանակի ընթացքում աղեղնափայտի հիմքը արտաքինից պատվել է ջլերով, ներսից՝ եղջյուրից պատրաստված թիթեղներով, իսկ բռնակի միջին մասը և ծայրերը երբեմն ամրացվել են ոսկրե վրադիրներով։ 

Հայկական լեռնաշխարհում նետ ու աղեղի մեծ ու փոքր տեսակներ օգտագործվել են հնագույն ժամանակներից։ Ըստ հին հայկական ավանդության, հայոց նախնի Հայկին անվանել են «աղեղնավոր որսորդ», որն իր լայնալիճ աղեղով և եռաժանի նետով մահացու խոցել է զրահավոր Բելին։

 Մ. թ. ա. 5-րդ դարի հույն հեղինակ Քսենոֆոնը գովեստով է խոսել Հայաստանում տարածված լայնալիճ աղեղի և երկար նետերի մասին, որոնց դեմ անզոր են եղել հույն զինվորների զրահները։ Նետ ու աղեղը պատկերված է Հայաստանի տարածքում գտնված մի շարք հնագույն առարկաների վրա (խեցեղեն, բրոնզե գոտիներ և այլն)։ 

Կարմիր բլուրի պեղումների ժամանակ պեղվել են բրոնզե ու երկաթե նետասլաքներով լի կապարճներ։ Անիի, Դվինի, Գառնիի պեղումների ժամանակ ևս հնադարյան անձավներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ երկաթե նետասլաքներ: Հին և միջնադարյան բանակներում գործել են նետաձիգների զորական ստորաբաժանումներ։ Նետ ու աղեղը եղել է նաև ուրարտական զինվորների հիմնական զենքերից մեկը։ Գործածվել են նաև թունավոր նետասլաքներ։

 Միջին դարերում նույնպես հայերը հռչակված են եղել որպես քաջ աղեղնավորներ և հմուտ նետաձիգներ։ Ընդ որում, այդ ժամանակ նետ ու աղեղը երկար ժամանակ գործածվել է հրազենին զուգահեռ։ Նետաձգությունը հայտնի է նաև որպես հնագույն մարզաձև, ավելին, ներկայումս էլ բավականին սիրված մարզաձև է։ 

 

 

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card