Չբնակեցված առանձնատնից գողություն էր արել. Տավուշի ոստիկանների բացահայտումը
SOCIETYՀունիսի 11-ին ոստիկանության Տավուշի բաժնում չբնակեցված առանձնատնից կատարված գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Տավուշի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 37-ամյա մի տղամարդ։Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունիսի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, նշված առանձնատան երկրորդ հարկի պատուհանը հրել բացելու միջոցով մտել ու գողացել է հեռուստացույց և գորգ:
Գողոնն առգրավվել է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



