Չբնակեցված առանձնատնից գողություն էր արել. Տավուշի ոստիկանների բացահայտումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 11-ին ոստիկանության Տավուշի բաժնում չբնակեցված առանձնատնից կատարված գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Տավուշի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 37-ամյա մի տղամարդ։Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունիսի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, նշված առանձնատան երկրորդ հարկի պատուհանը հրել բացելու միջոցով մտել ու գողացել է հեռուստացույց և գորգ:
Գողոնն առգրավվել է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



