Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. Բադասյան
SOCIETYՈստիկանության պարեկային ծառայության կրտսեր աշխատակիցների աշխատավարձը կկազմի 250 000-270 000 դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նրա խոսքով՝ արմատական բարեփոխումների շրջանակում ոստիկանության առջեւ խնդիր է դրվել նոր կադրեր ներգրավել: Նախարարը հույս հայտնեց, որ քաղաքացիները հետաքրքրություն կցուցաբերեն պարեկային ծառայության նկատմամբ: Նա հավելեց, որ մինչ այս պահը նման մարդկանց թիվը կազմում է 400:
«Երեւանում պարեկային ծառայությունում կաշխատի 700 մարդ: Հայտեր կարող են ներկայացնել միջին կրթություն ունեցող քաղաքացիները, որոնք երկրորդ փուլում նախնական քննություն կհանձնեն, ապա 5 ամիս դասընթացներ կանցնեն ոստիկանության ակադեմիայում»,-նշեց նախարարը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



