Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. Բադասյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության պարեկային ծառայության կրտսեր աշխատակիցների աշխատավարձը կկազմի 250 000-270 000 դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նրա խոսքով՝ արմատական բարեփոխումների շրջանակում ոստիկանության առջեւ խնդիր է դրվել նոր կադրեր ներգրավել: Նախարարը հույս հայտնեց, որ քաղաքացիները հետաքրքրություն կցուցաբերեն պարեկային ծառայության նկատմամբ: Նա հավելեց, որ մինչ այս պահը նման մարդկանց թիվը կազմում է 400:
«Երեւանում պարեկային ծառայությունում կաշխատի 700 մարդ: Հայտեր կարող են ներկայացնել միջին կրթություն ունեցող քաղաքացիները, որոնք երկրորդ փուլում նախնական քննություն կհանձնեն, ապա 5 ամիս դասընթացներ կանցնեն ոստիկանության ակադեմիայում»,-նշեց նախարարը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



