Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել
SOCIETYՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Հոգեշնորհ Տ. Արիստակես վարդապետ Այվազյանը, ազատվելով Տավուշի թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզում` որպես Զնջռլուի Ս. Հովհաննես Կարապետ վանքի վանահայր` Առաջնորդական փոխանորդի իշխանության ներքո:
Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր ծառայությունը կշարունակի Ս. Հռիփսիմե վանքում` Վանորեից տեսչի իշխանության ներքո»:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



