Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Հոգեշնորհ Տ. Արիստակես վարդապետ Այվազյանը, ազատվելով Տավուշի թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզում` որպես Զնջռլուի Ս. Հովհաննես Կարապետ վանքի վանահայր` Առաջնորդական փոխանորդի իշխանության ներքո:
Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր ծառայությունը կշարունակի Ս. Հռիփսիմե վանքում` Վանորեից տեսչի իշխանության ներքո»:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



