Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


Ձա­խո­ղումն ակն­հայտ է. ան­հա­ջո­ղու­թյան հե­տև­ան­քով տնտե­սա­կան ավե­լի բարդ փու­լում ենք հայտն­վում

INTERVIEW

Օրերս հրապարակված մակրոտնտեսական ցուցանիշներն արտառոց չեն այն իրավիճակում, որը ստեղծվել է մեր երկրում: Այս կարծիքին է տնտեսագետ Էդուարդ Պետրոսյանը, որի դիտարկմամբ՝ պաշտոնական տվյալներով համատարած անկում կա, և ընդամենը մի քանի անհասկանալի դրական ցուցանիշ, որոնք իրականում այդքան էլ դրական չեն:

 Նշենք, որ համաձայն հրապարակված թվերի՝ 2020 թ. հունվար- ապրիլ ամիսներին 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 1,7 տոկոսով: Միայն 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ ՏԱՑ-ը նվազել է 17,2 տոկոսով

 

Ընտրած ուղու հետևանքով

Տնտեսագետը կառավարության քաղաքականությունը առանձնացրեց՝ դիտարկելով այն մինչև ճգնաժամը և ճգնաժամի ժամանակ: «Կառավարությունը տնտեսական քաղաքականությունը վերածեց հակաճգնաժամային քաղաքականության, որը միանշանակ կարելի է ձախողված գնահատել: Ինչո՞ւ: 

Ի սկզբանե կառավարությունը երկու ուղի ուներ. կա՛մ պետք է գնար առողջապահական ռիսկերը նվազեցնելու ճանապարհով, բայց արդյունքում ավելացներ սոցիալ-տնտեսական ռիսկերը, կա՛մ պետք է գնար սոցիալ-տնտեսական ռիսկերը նվազեցնելու ճանապարհով՝ ավելացնելով առողջապահական ռիսկերը: 

Երկու ամիս տնտեսությունը սահմանափակելով, այդուհանդերձ, առողջապահական ռիսկերը կտրուկ ավելացան, ինչի վկայությունն այսօրվա ցուցանիշներն են: 

Ընտրած ուղու հետևանքով կառավարությունն ունեցավ սոցիալ-տնտեսական ռիսկերի ավելացում, որը պետք է չեզոքացներ իր հակաճգնաժամային փաթեթներով, որոնք ի սկզբանե անարդյունավետ էին: Սոցիալապես խոցելի խմբերը հիմնականում անտեսվում են. օրինակ՝ կառավարությունն անտեսեց ժամավճարով աշխատողներին, ինչպես նաև արտագնա աշխատանքի մեկնողներին:

 Մեծ հաշվով, չկարողացանք շոշափելի աջակցություն ցուցաբերել, ինչի հետևանքով սոցիալական ռիսկերը խորացան: Տնտեսական ռիսկերը նվազեցնելու քայլերը ևս անարդյունավետ էին: Կառավարությունը վարկավորում առաջարկեց բիզնեսի այն հատվածին, որը դրա կարիքը չուներ: 

Իսկ ով էլ վարկ վերցրեց, շատ դժվարությամբ ստացավ ու այսօր տուժած վիճակում է, մտածում է՝ ո՞նց պիտի փակի, որովհետև բիզնեսն իր ամբողջ հզորությամբ չի աշխատում»»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց տնտեսագետը:

Է. Պետրոսյանը հավելեց, որ կառավարության քայլերը չնպաստեցին նաև աշխատատեղերի պահպանմանը:

«Նշվածի վառ վկայությունն այն «զարմանալի» ցուցանիշն է, ըստ որի՝ միջին ամսական անվանական աշխատավարձը 9 տոկոս աճ է գրանցել: 

Բոլորն ասում են՝ տեսեք, ինչ երկիր ենք, մեզ մոտ աշխատավարձերն այս պայմաններում աճել են: Իրականում այդ աշխատավարձերն աճել են, որովհետև միջինից ցածր բազմաթիվ աշխատատեղեր փակվել են: Սրա արդյունքում միջինից բարձր աշխատավարձերն ավելի շոշափելի կշիռ են կազմել, ինչի հաշվին միջին անվանական աշխատավարձերի տոկոսի աճ է եղել: 

Ըստ էության, աշխատատեղերի պահպանման, բիզնեսի աջակցությանն ուղղված քաղաքականությունն առնվազն ձախողված կարելի է համարել. այսօր բիզնեսի ամենաշատ տուժած հատվածը շարունակում է տուժել, քանի որ առողջապահական ռիսկերը գնալով ավելանում են: 

Շարունակում են տուժել, բայց արդեն ի վիճակի չեն դիմանալ, քանի որ արդեն մի քանի ամսվա պարտքեր են կուտակել ու պետությունից համաչափ աջակցություն չեն ստացել: 

Մեծ հաշվով, անհաջողության հետևանքով մենք այսօր տնտեսական ավելի բարդ փուլում ենք հայտնվում»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, որ տնտեսական, սոցիալական և առողջապահական ռիսկերը չնվազեցին անգամ այն դեպքում, երբ կառավարությունը փոխեց քաղաքականությունն ու որոշեց նվազեցնել տնտեսական ու սոցիալական ռիսկերը: 

Տնտեսական համակարգերի փլուզման շղթայական վտանգը

«Գյուղատնտեսություն, տուրիզմ ու սպասարկման ոլորտ: Սրանք այն ոլորտներն են, որտեղ մեր սոցիալական խոցելի խմբերն են աշխատում, որոնք, սակայն, ոչ մի էական աջակցություն չեն ստացել: 

Սոցիալական խոցելի խումբ հանդիսացող բնակչության գերակշիռ մեծամասնությունը հնարավորություն չունի օգտվել առանց այդ էլ ոչ էական օգնությունից: Եվ պահի դրությամբ, անգամ տնտեսությունը բացելով, այդ մարդկանց թողել ենք ճակատագրի հույսին. ինչպես կգոյատևեն, կգոյատևեն: 

Ընդհանուր առմամբ, ձախողումն ակնհայտ է. չհաջողվեց սոցիալական քաղաքականություն վարել, անօգնական վիճակում թողեցինք սոցիալական խմբերին, տնտեսական առումով էլ չկարողացանք խուսափել այն կորուստներից, որոնցից կարելի էր առնվազն բիզնեսին աջակցելով խուսափել: Բացի այդ, առողջապահական ռիսկերն էլ ավելացան, վարակակիրները շատացան, ու վտանգը մեծացավ: Այս վիճակը ավելի կերկարի: Կարելի է արձանագրել, որ երեք ուղղություններով էլ ձախողում եղավ: Վարակի տարածման երկրորդ ալիքն է գալիս:

 Այս շրջանում արդեն սնանկացման փուլն է սկսվելու. այսօր լուրջ հարվածի տակ է փոքր ու միջին բիզնեսը, որի մասին կառավարությունը դեռ չի խոսում: Չի ասում՝ ի՞նչ է անելու, ինչպե՞ս է աջակցելու: Մինչդեռ տնտեսության ողնաշարը փոքր և միջին բիզնեսն է, քաղաքացիների մեծ մասն այդ ոլորտներում է գործունեություն ծավալում: Զուգահեռ՝ տուժած հատվածները շարունակում են նույն տեմպերով տուժել: 

Թեպետ վնասների ծավալները մի քիչ պակասել են, բայց նրանք, միևնույն է, շարունակում են վնասներ կրել ու կուտակել դրանք: Այս իրավիճակն անխուսափելի սնանկացման առաջ է կանգնեցնելու. եթե ՓՄՁ-ները կրճատվում են, տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացում, մարդկանց բարեկեցության կամ կենսամակարդակի կտրուկ անկում է լինում, ինչին մենք արդեն ականատես ենք լինում: 

Հաջորդ փուլը, որը, հավանաբար, արդեն մոտենում է, սկսելու է հարված հասցնել արդեն բանկային համակարգին: Մարդիկ չեն կարողանալու վարկերը սպասարկել, սկսելու են իրենց խնայողությունները սպառել՝ օգտագործել բանկերում պահպանվող ավանդները: 

Այս ամենը տնտեսական համակարգերի փլուզման շղթայական վտանգ է առաջացնում: Մեծ հաշվով, անգործությունը չի կարող չպատժվել, ինչին, ցավոք, մենք այսօր ականատես ենք լինում»,-նկատեց մեր զրուցակիցը:

Երրորդ ալիքը ճակատագրական կլինի

Նա շեշտեց ռեալ խնդիրները տեսնելու անհրաժեշտության մասին:

«Կառավարությունը ուրախությամբ ասում է՝ գնաճի տեմպը կարողացել ենք պահել, ասում են՝ տեսեք գրանցված գնաճը 1 տոկոս էլ չկա: Առաջին հայացքից, այո, ճիշտ են ասում, բայց իրականում երկու ամսվա ընթացքում մեր քաղաքացիներին միայն առաջին անհրաժեշտության ապրանքների գներն են հետաքրքրում, որովհետև մնացածից օգտվելու հնարավորություն չունեն: 

Եթե նայում ենք առաջին անհրաժեշտության ապրանքների գներին, ակնհայտ է, որ առնվազն ավելի քան 5 տոկոս գնաճ կա: Խոսքը հատկապես մի շարք պարենային ապրանքների գնաճի մասին է: Միջին վիճակագրական քաղաքացու համար գնաճը հինգ տոկոսից ոչ պակաս է, ու ասել, թե գնաճը զսպել ենք, օրինակ, չգիտեմ, S դասի «Մերսեդեսը» սրահում չի թանկացել, մեղմ ասեմ, անլուրջ մոտեցում է: Նախօրեին տեղի ունեցած բրիֆինգին շատ դիպուկ իրավիճակ եղավ, որը բնութագրեց իրական պատկերը. երբ կառավարության ղեկավարն ուզում էր եզրափակել իր խոսքը, ասաց. «Կշարունակենք լուսաբանել կառավարության գործունեությունը»: 

Իհարկե, հետո շտկեց իրեն, բայց իրականում, ցավոք, հենց այդպես է: Պետք է կառավարել, ոչ թե զբաղվել կառավարման լուսաբանմամբ: Եթե այսօր այդքան ժամանակ տրամադրենք լուսաբանմանը ու չկառավարենք, հետևանքը լինելու է այն, ինչն այսօր ունենք: 

Մենք երկրորդ ալիքի տակ ենք, իսկ երրորդն արդեն ճակատագրական կլինի երկրի համար. մենք չունենք այն ռեսուրսները, որոնցով կհաղթահարենք այն տնտեսական վնասները, որոնք կրելու ենք: Այս մոտեցումներով հաջողության հնարավոր չէ հասնել. ռազմավարական ծրագիր մշակելու, ինչպես նաև խնայողությունների ճանապարհով գնալու փոխարեն, կառավարությունը գնաց դեֆիցիտը բարձրացնելու ճանապարհով: Կառավարությունն իր համար հստակ նշաձող պետք է սահմանի: 

Պետք է հստակ հաշվարկներ անի, ըստ որի՝ հասարակությունը կհամոզվի, որ կառավարությունը տիրապետում է իրավիճակին: 

Բայց անգամ այդ հաշվարկները չունենք: Ըստ էության, իրենք գնում են մակրոտնտեսական ցուցանիշներն ամեն գնով ապահովելու ճանապարհով: Իրենց այլ բան չի հետաքրքրում, իրական տնտեսական հատվածի ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվում»:

Ամփոփելով՝ տնտեսագետը հավելեց, որ այս փուլում պետք է կենտրոնանալ գյուղատնտեսության, տուրիզմի ու սպասարկման ոլորտները փրկելու վրա, ինչը, ցավոք, չենք տեսնում:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME