Yerevan, 07.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Թվիսթեր». թե ինչպես այն հանրաճանաչ դարձավ մի «պատահականության» շնորհիվ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Թվիստեր» մարզական խաղը հորինվել է 20-րդ դարի 60-ականներին: Դրա հեղինակներն են Ռեյնոլդս Գայերի ընկերության աշխատակիցներ Նիլ Ռաբենսը և Չարլզ Ֆոլեյը: Հենց այս մարդիկ են արտոնագրել «Twister» մարզական խաղի գյուտը համապատասխան արտոնագրով: Չնայած մինչ հիմա էլ շատերը սխալմամբ համարում են, որ այս խաղի գյուտարարը Ռեյնոլդս Գայերն է: Անկասկած, շնորհակալություն պետք է հայտնել այդ մարդուն, քանի որ միլիոնավոր մարդիկ ժամանակի ընթացքում իմացել են «Թվիստեր» մարզական խաղի մասին հենց նրա շնորհիվ, բայց խաղի հեղինակային իրավունքը նրան վերագրելը սխալ է: 

Հետաքրքիր է այն, որ Գայերի և Ֆոլեյի միջև տարաձայնություններ են առաջացել խաղի ժամանակ մարմնի մասի՝ ընտրված գույնի շրջանակի վրա դնելու որոշման մեթոդի վերաբերյալ: Գայերն այն կարծիքին է եղել, որ զառախաղը ամենալավ տարբերակն է դրա համար, իսկ Ֆոլեյը համոզված է եղել, որ դրա համար հարկավոր է օգտագործել միայն պտտախաղ և ոչ մի ուրիշ բան: 

Որոշ ժամանակ անց Գայերը որոշել է վաճառել իր՝ խաղալիքներ ստեղծող և արտադրող «Միլթոն Բրեդլի» ընկերությունը: Ընդ որում, Գայերը գնորդի համար ուղարկած խաղի օրինակում դրել էր զառեր, սակայն Չարլզ Ֆոլեյը գաղտնի այն փոխարինել է պտտախաղով: Նման կերպ նրա ճարպկության և համառության շնորհիվ «Թվիստեր» խաղում արմատավորվել է պտտախաղը: 

Արժե նշել, որ շուկայավարման տեսանկյունից պտտախաղով խաղալու տարբերակը ավելի ճիշտ էր, քանի որ զառախաղը ծնողների մոտ բացասական ասոցացիաներ է առաջացնում, իսկ պտտախաղը հասանելի է անգամ ամենափոքրիկներին: 

Սկզբում «Թվիստերը» սիրված չի եղել գնորդների շրջանում: Դրա պատճառը եղել է «Միլթոն Բրեդլի» ընկերության ոչ ճիշտ քաղաքականությունը: Նրանք լուրջ սխալ են թույլ տվել՝ որպես հիմնական օգտագործողների խումբ ընտրելով 15 տարեկանից բարձր երիտասարդներին: 

Բայց այդ տարիքում երիտասարդներն այլևս չեն այցելում մանկական խաղալիքների խանութներ: «Թվիստեր» խաղը թույլ է տալիս երիտասարդներին միասին զվարճանալ և միևնույն ժամանակ հնարավոր է դարձնում ի ցույց դնել իրենց արժանիքները, ինչպես նաև գնահատել խաղի մյուս մասնակիցների «հմայքը»: Այնուամենայնիվ, ստացվել էր այնպես, որ երիտասարդները պարզապես չգիտեին այդ խաղի գոյության մասին: Ամեն ինչ փոխել է մի դեպք: 

Մի երեկոյի ընթացքում քիչ հայտնի «Թվիստեր» խաղը վերածվել է միլիոնավոր ամերիկացիների սիրված ժամանցի: 1966 թվականի մայիսին եթեր է հեռարձակվել Քարսոնի «Tonight Show» գերհանրաճանաչ շոուն: 

Շոուի հյուրն է եղել դերասանուհի Եվա Գաբորը: Այդ կինն այն ժամանակ համարվում էր իսկական սեքս խորհրդանիշ: Կարճ հարցազրույցից հետո հաղորդավար Քարսոնը հյուրին հրավիրում է մի քիչ «Թվիստեր» խաղալ: Միլիոնավոր հանդիսականներ շունչները պահած դիտել են, թե ինչպես է Եվան նրբագեղորեն իր ոտքերը տեղաշարժում «Թվիստերի» խաղադաշտով: 

Ոչ վերջին դերն է խաղացել նաև Եվայի հագուստը՝ նրա հագին եղել է մեծ բացվածքով երեկոյան զգեստ: Անհնար է պատկերացնել ավելի լավ գովազդ: Այդ հաղորդման թողարկումից հետո առաջին տարում վաճառվել է «Թվիստերի» ավելի քան 3 միլիոն օրինակ: 

Մանկական խաղից «Թվիստերը» վերածվել է մեծերի զվարճանքի: Բացի այդ, սկսել են կազմակերպվել մրցախաղեր: Այդ խաղը դարձել է ցանկացած երիտասարդական երեկույթի կամ խնջույքի գրեթե անփոխարինելի ատրիբուտ: Անգամ «Միլթոն Բրեդլի» ընկերության մրցակիցները «սեքսի արտադրանքի վաճառքի» մեղադրանքներ են ներկայացրել նրան, բայց ժամանակի ընթացքում իրենք էլ են փորձել ստեղծել նման մի բան: Ներկայումս «Թվիստեր» խաղի բոլոր արտոնագրային իրավունքները պատկանում են «Hasbro» ընկերությանը: 

 

 

 

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46