Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Թվիսթեր». թե ինչպես այն հանրաճանաչ դարձավ մի «պատահականության» շնորհիվ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Թվիստեր» մարզական խաղը հորինվել է 20-րդ դարի 60-ականներին: Դրա հեղինակներն են Ռեյնոլդս Գայերի ընկերության աշխատակիցներ Նիլ Ռաբենսը և Չարլզ Ֆոլեյը: Հենց այս մարդիկ են արտոնագրել «Twister» մարզական խաղի գյուտը համապատասխան արտոնագրով: Չնայած մինչ հիմա էլ շատերը սխալմամբ համարում են, որ այս խաղի գյուտարարը Ռեյնոլդս Գայերն է: Անկասկած, շնորհակալություն պետք է հայտնել այդ մարդուն, քանի որ միլիոնավոր մարդիկ ժամանակի ընթացքում իմացել են «Թվիստեր» մարզական խաղի մասին հենց նրա շնորհիվ, բայց խաղի հեղինակային իրավունքը նրան վերագրելը սխալ է: 

Հետաքրքիր է այն, որ Գայերի և Ֆոլեյի միջև տարաձայնություններ են առաջացել խաղի ժամանակ մարմնի մասի՝ ընտրված գույնի շրջանակի վրա դնելու որոշման մեթոդի վերաբերյալ: Գայերն այն կարծիքին է եղել, որ զառախաղը ամենալավ տարբերակն է դրա համար, իսկ Ֆոլեյը համոզված է եղել, որ դրա համար հարկավոր է օգտագործել միայն պտտախաղ և ոչ մի ուրիշ բան: 

Որոշ ժամանակ անց Գայերը որոշել է վաճառել իր՝ խաղալիքներ ստեղծող և արտադրող «Միլթոն Բրեդլի» ընկերությունը: Ընդ որում, Գայերը գնորդի համար ուղարկած խաղի օրինակում դրել էր զառեր, սակայն Չարլզ Ֆոլեյը գաղտնի այն փոխարինել է պտտախաղով: Նման կերպ նրա ճարպկության և համառության շնորհիվ «Թվիստեր» խաղում արմատավորվել է պտտախաղը: 

Արժե նշել, որ շուկայավարման տեսանկյունից պտտախաղով խաղալու տարբերակը ավելի ճիշտ էր, քանի որ զառախաղը ծնողների մոտ բացասական ասոցացիաներ է առաջացնում, իսկ պտտախաղը հասանելի է անգամ ամենափոքրիկներին: 

Սկզբում «Թվիստերը» սիրված չի եղել գնորդների շրջանում: Դրա պատճառը եղել է «Միլթոն Բրեդլի» ընկերության ոչ ճիշտ քաղաքականությունը: Նրանք լուրջ սխալ են թույլ տվել՝ որպես հիմնական օգտագործողների խումբ ընտրելով 15 տարեկանից բարձր երիտասարդներին: 

Բայց այդ տարիքում երիտասարդներն այլևս չեն այցելում մանկական խաղալիքների խանութներ: «Թվիստեր» խաղը թույլ է տալիս երիտասարդներին միասին զվարճանալ և միևնույն ժամանակ հնարավոր է դարձնում ի ցույց դնել իրենց արժանիքները, ինչպես նաև գնահատել խաղի մյուս մասնակիցների «հմայքը»: Այնուամենայնիվ, ստացվել էր այնպես, որ երիտասարդները պարզապես չգիտեին այդ խաղի գոյության մասին: Ամեն ինչ փոխել է մի դեպք: 

Մի երեկոյի ընթացքում քիչ հայտնի «Թվիստեր» խաղը վերածվել է միլիոնավոր ամերիկացիների սիրված ժամանցի: 1966 թվականի մայիսին եթեր է հեռարձակվել Քարսոնի «Tonight Show» գերհանրաճանաչ շոուն: 

Շոուի հյուրն է եղել դերասանուհի Եվա Գաբորը: Այդ կինն այն ժամանակ համարվում էր իսկական սեքս խորհրդանիշ: Կարճ հարցազրույցից հետո հաղորդավար Քարսոնը հյուրին հրավիրում է մի քիչ «Թվիստեր» խաղալ: Միլիոնավոր հանդիսականներ շունչները պահած դիտել են, թե ինչպես է Եվան նրբագեղորեն իր ոտքերը տեղաշարժում «Թվիստերի» խաղադաշտով: 

Ոչ վերջին դերն է խաղացել նաև Եվայի հագուստը՝ նրա հագին եղել է մեծ բացվածքով երեկոյան զգեստ: Անհնար է պատկերացնել ավելի լավ գովազդ: Այդ հաղորդման թողարկումից հետո առաջին տարում վաճառվել է «Թվիստերի» ավելի քան 3 միլիոն օրինակ: 

Մանկական խաղից «Թվիստերը» վերածվել է մեծերի զվարճանքի: Բացի այդ, սկսել են կազմակերպվել մրցախաղեր: Այդ խաղը դարձել է ցանկացած երիտասարդական երեկույթի կամ խնջույքի գրեթե անփոխարինելի ատրիբուտ: Անգամ «Միլթոն Բրեդլի» ընկերության մրցակիցները «սեքսի արտադրանքի վաճառքի» մեղադրանքներ են ներկայացրել նրան, բայց ժամանակի ընթացքում իրենք էլ են փորձել ստեղծել նման մի բան: Ներկայումս «Թվիստեր» խաղի բոլոր արտոնագրային իրավունքները պատկանում են «Hasbro» ընկերությանը: 

 

 

 

Ավելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Երևան