«Ես շուրջս միայն կրակ էի տեսնում»․ Պակիստանում երեկ վթարված ինքնաթիռի 99 ուղևորից փրկվել են միայն 2-ը․ BBC (տեսանյութ)
SOCIETYԵրեկ՝ մայիսի 22֊ին, Պակիստանի Կարաչի քաղաքում վթարված ինքնաթիռի 99 ուղևորից փրկվել են միայն 2֊ը, հայտնում է BBC֊ն։ Փրկված ուղևորներից մեկը՝ Մուհամադ Զուբաիրը, պատմել է կատարվածի մասին։ Նրա խոսքով՝ ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջք կատարել 10-15 րոպե հետո, և ոչ ոք չէր սպասում, որ ամեն ինչ այսպես կավարտվի։ Զուբաիրը ընդամենը մի քանի չնչին վնասվածքներ է ստացել։ «Ոչ ոք չգիտեր, որ ինքնաթիռը կարող է կործանվել։ Այն սահուն ու հանգիստ էր ընթանում։ Այնուհետև ես ոչ ոքի չէի կարողանում տեսնել այդ համատարած կրակների մեջ։ Միայն բղավոցներ էի լսում։ Շուրջս ամեն ինչ այրվում էր։ Հետո ես ցած նետվեցի մոտ 3 մետր բարձրությունից, որպեսզի կարողանամ ներքև հասնել»,֊ ասել է փրկված ուղևորը։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



