«Ես շուրջս միայն կրակ էի տեսնում»․ Պակիստանում երեկ վթարված ինքնաթիռի 99 ուղևորից փրկվել են միայն 2-ը․ BBC (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ մայիսի 22֊ին, Պակիստանի Կարաչի քաղաքում վթարված ինքնաթիռի 99 ուղևորից փրկվել են միայն 2֊ը, հայտնում է BBC֊ն։ Փրկված ուղևորներից մեկը՝ Մուհամադ Զուբաիրը, պատմել է կատարվածի մասին։ Նրա խոսքով՝ ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջք կատարել 10-15 րոպե հետո, և ոչ ոք չէր սպասում, որ ամեն ինչ այսպես կավարտվի։ Զուբաիրը ընդամենը մի քանի չնչին վնասվածքներ է ստացել։ «Ոչ ոք չգիտեր, որ ինքնաթիռը կարող է կործանվել։ Այն սահուն ու հանգիստ էր ընթանում։ Այնուհետև ես ոչ ոքի չէի կարողանում տեսնել այդ համատարած կրակների մեջ։ Միայն բղավոցներ էի լսում։ Շուրջս ամեն ինչ այրվում էր։ Հետո ես ցած նետվեցի մոտ 3 մետր բարձրությունից, որպեսզի կարողանամ ներքև հասնել»,֊ ասել է փրկված ուղևորը։
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



