Հունիսի 2-ից շաբաթական չորս չվերթ է իրականացվելու Բարսելոնա-Մինսկ-Երեւան երթուղով
SOCIETY«Բելավիա» ավիաընկերությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ ս․թ․ հունիսի 2-ից ընկերությունը շաբաթական չորս չվերթ է իրականացնելու Բարսելոնա-Մինսկ-Երեւան երթուղով։ Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։
«Հարգելի´ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ «Բելավիա» ավիաընկերությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ ս․թ․ հունիսի 2-ից ընկերությունը շաբաթական չորս չվերթ է իրականացնելու Բարսելոնա-Մինսկ-Երեւան երթուղով։ Չվերթները կայանալու են ամեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին։ Նախատեսվում է, որ Մինսկում տարանցիկ կանգառը կտեւի երկուսից չորս ժամ՝ կախված թռիչքի օրվանից։
Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել «Բելավիա» ավիաընկերությանը»։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



