Հունիսի 2-ից շաբաթական չորս չվերթ է իրականացվելու Բարսելոնա-Մինսկ-Երեւան երթուղով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Բելավիա» ավիաընկերությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ ս․թ․ հունիսի 2-ից ընկերությունը շաբաթական չորս չվերթ է իրականացնելու Բարսելոնա-Մինսկ-Երեւան երթուղով։ Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։
«Հարգելի´ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ «Բելավիա» ավիաընկերությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ ս․թ․ հունիսի 2-ից ընկերությունը շաբաթական չորս չվերթ է իրականացնելու Բարսելոնա-Մինսկ-Երեւան երթուղով։ Չվերթները կայանալու են ամեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին։ Նախատեսվում է, որ Մինսկում տարանցիկ կանգառը կտեւի երկուսից չորս ժամ՝ կախված թռիչքի օրվանից։
Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել «Բելավիա» ավիաընկերությանը»։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



