«Լուսավոր Հայաստանը» կշարունակի՞ բոյկոտը
POLITICSՄայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը։
Այդ միջադեպից հետո տեղի ունեցավ ԱԺ հերթական քառօրյան, որին ԼՀԿ-ն դարձյալ չմասնակցեց. նրանք բոյկոտեցին նաև մի քանի արտահերթ նիստ։
Տեղի ունեցած զարգացումների հետ կապված «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, համաձայն որոնց, մինչև նստաշրջանի ավարտը, որը կտևի, մոտավորապես, մինչև հուլիսի առաջին տասնօրյակը (օրենքով սահմանված կարգի համաձայն մինչև հունիսի 18-ը), խմբակցությունը կշարունակի իր բոյկոտը և չի ներկայանա նիստերի դահլիճ։
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին:
«Նիստերին մասնակցության հետ կապված մենք դեռ որևէ որոշում չունենք»,-ասաց պատգամավորը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



