«Լուսավոր Հայաստանը» կշարունակի՞ բոյկոտը
ՔԱՂԱՔԱԿԱՆՄայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը։
Այդ միջադեպից հետո տեղի ունեցավ ԱԺ հերթական քառօրյան, որին ԼՀԿ-ն դարձյալ չմասնակցեց. նրանք բոյկոտեցին նաև մի քանի արտահերթ նիստ։
Տեղի ունեցած զարգացումների հետ կապված «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, համաձայն որոնց, մինչև նստաշրջանի ավարտը, որը կտևի, մոտավորապես, մինչև հուլիսի առաջին տասնօրյակը (օրենքով սահմանված կարգի համաձայն մինչև հունիսի 18-ը), խմբակցությունը կշարունակի իր բոյկոտը և չի ներկայանա նիստերի դահլիճ։
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին:
«Նիստերին մասնակցության հետ կապված մենք դեռ որևէ որոշում չունենք»,-ասաց պատգամավորը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



