Մերձմոսկովյան շրջանում Մի-8-ի կոշտ վայրէջքի հետեւանքով անձնակազմը զոհվել է Աշխարհ
SOCIETYՄերձմոսկովյան Կլինսկի շրջանում կոշտ վայրէջք է կատարել «Մի-8» ռազմական ուղղաթիռը, որի անձնակազմը զոհվել է: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Մայիսի 19-ին, ժամը 20։00-ի սահմաններում, Կլին բնակավայրից 20 կմ հեռավորության վրա ուսումնամարզական թռիչք իրականացնելիս Ռուսաստանի ՌՏՈՒ Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել ամայի տարածքում: Կոշտ վայրէջքի հետեւանքով ուղղաթիռի անձնակազմը ստացած վնասվածքներից զոհվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախանական տվյալներով՝ ավիավթարի պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը:
Նշվում է, որ թռիչքն իրականացվում էր առանց զինամթերքի:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



