Մերձմոսկովյան շրջանում Մի-8-ի կոշտ վայրէջքի հետեւանքով անձնակազմը զոհվել է Աշխարհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄերձմոսկովյան Կլինսկի շրջանում կոշտ վայրէջք է կատարել «Մի-8» ռազմական ուղղաթիռը, որի անձնակազմը զոհվել է: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Մայիսի 19-ին, ժամը 20։00-ի սահմաններում, Կլին բնակավայրից 20 կմ հեռավորության վրա ուսումնամարզական թռիչք իրականացնելիս Ռուսաստանի ՌՏՈՒ Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել ամայի տարածքում: Կոշտ վայրէջքի հետեւանքով ուղղաթիռի անձնակազմը ստացած վնասվածքներից զոհվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախանական տվյալներով՝ ավիավթարի պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը:
Նշվում է, որ թռիչքն իրականացվում էր առանց զինամթերքի:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



