Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4283 է, մահվան դեպքերինը՝ 55
SOCIETYՀայաստանում մայիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք: Մահացել է ևս 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 4283 է, մահացածների թիվը՝ 55:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում առողջացածների թիվը 125 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1791, փաստացի բուժվողներինը՝ 2415.: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 39005 քաղաքացի:
Մայիսի 16-ի դրությամբ այլ պատճառով մահվան դեպք չի գրանցվել: Հիշեցնենք, որ սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով: Ընդհանուր առմամբ՝ նման դեպքերի թիվը 22 է:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
IDBank issued the 1st tranche of bonds of 2026
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
A Brand-New Section on Idram&IDBank
5
AraratBank and Arca's joint campaign has ended



