Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4283 է, մահվան դեպքերինը՝ 55
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում մայիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք: Մահացել է ևս 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 4283 է, մահացածների թիվը՝ 55:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում առողջացածների թիվը 125 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1791, փաստացի բուժվողներինը՝ 2415.: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 39005 քաղաքացի:
Մայիսի 16-ի դրությամբ այլ պատճառով մահվան դեպք չի գրանցվել: Հիշեցնենք, որ սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով: Ընդհանուր առմամբ՝ նման դեպքերի թիվը 22 է:
1
Զինված ուժերի նախկին զինծառայողը կրակել և սպանել է չորս ոստիկանի
2
Ե՞րբ կհանձնեն քննություն փակ ճանապարհների պատճառով քննության չներկայացած դիմորդները
3
Հունվարի 29-ին և 30-ին ջուր չի լինելու
4
Եկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը
5
Ինչ եղանակ կլինի հունվարի 30-31-ին



