Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի զորամասի դիմաց, բախվել են Opel-ները. 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց
SOCIETYԱյսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 21:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի զորամասի դիմաց, բախվել են 29-ամյա Սարո Մանուկյանի վարած Opel Astra մակնիշի 77 PR 787 համարանիշի և 36-ամյա Էդգար Աբրամյանի վարած Opel Vectra մակնիշի 30 OՏ 871 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց ավտոմեքենաներից դուրս են բերել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



