Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի զորամասի դիմաց, բախվել են Opel-ները. 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 21:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի զորամասի դիմաց, բախվել են 29-ամյա Սարո Մանուկյանի վարած Opel Astra մակնիշի 77 PR 787 համարանիշի և 36-ամյա Էդգար Աբրամյանի վարած Opel Vectra մակնիշի 30 OՏ 871 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց ավտոմեքենաներից դուրս են բերել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



