Վիճաբանություն, կրակոցներ Երևանում. կան ձերբակալվածներ. Ոստիկանություն
SOCIETYԵրեկ՝ մայիսի 12-ի ժամը 23։25-ին, ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 1-ին փողոցի 1-ին նրբանցքում կրակոցներ են հնչել։ Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից։
«Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, պարզել է, որ ժամը 23։19-ին վիճաբանություն է տեղի ունեցել և վիճաբանության ընթացքում հնչել են կրակոցներ։
Վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզվել է, նրանք բերման են ենթարկվել, ներկայացվել են քննչական բաժին, որտեղից էլ ձերբակալվել են»,-հայտնեց Գաբրիելյանը:
Կատարվում է նախաքննություն։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



