Վիճաբանություն, կրակոցներ Երևանում. կան ձերբակալվածներ. Ոստիկանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ մայիսի 12-ի ժամը 23։25-ին, ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 1-ին փողոցի 1-ին նրբանցքում կրակոցներ են հնչել։ Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից։
«Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, պարզել է, որ ժամը 23։19-ին վիճաբանություն է տեղի ունեցել և վիճաբանության ընթացքում հնչել են կրակոցներ։
Վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզվել է, նրանք բերման են ենթարկվել, ներկայացվել են քննչական բաժին, որտեղից էլ ձերբակալվել են»,-հայտնեց Գաբրիելյանը:
Կատարվում է նախաքննություն։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



